Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-758-09.11.2009,15.02.2010-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին»  Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր, 14-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

Մշակութային ծառայություններ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը` թատերահամերգային, զանգվածային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդում, զանգվածային տեղեկատվության բոլոր՝  հեռուստառադիո,  էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին  գովազդի  միջոցներում պարտադիր  տեղեկություններ պետք է նշեն  գովազդատուի, ձեռնարկի բովանդակության, հեղինակի, մասնակիցների, վայրի, ժամանակի, ծառայության արժեքի, ինչպես նաեւ համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամա)) օգտագործման մասին։

Կենդանի կատարման կամ ձայնագրվածքի մասին տեղեկատվության ծավալը, տարածքը կամ բովանդակությունը չպետք է լինի գովազդի ողջ ծավալի, տարածքի կամ բովանդակության 7% -ից պակաս։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։