Armenian ARMSCII Armenian
Կ-8861-28.10.2015,07.12.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (1 հուլիսի 1998 թվականի) (այսուհետ՝ Օրենսգիրք) 116-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով՝

«5. Գրավառուին օրենքի համաձայն գրավ դրված գույքից բավարարում ստանալու նախապատվություն տվող գրավի առարկայի իրեղեն ապացույց լինելը չի կարող քրեական հետապնդում իրականացնող մարմինների կամ դատարանի կողմից որեւէ կերպ խոչընդոտ հանդիսանալ այդ առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման համար: Գույքը իրացվում է այդ քրեական գործի շրջանակներում այդ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումով ծանրաբեռնված:

Սեփականության իրավունքի փոխանցումը չի սահմանափակում սույն օրենսգրքով սահմանված քննչական եւ այլ գործողությունների իրականացումը, այդ թվում՝ այդ առարկայի պահպանումը սույն օրենսգրքով նախատեսված հատուկ վայրերում:

Սույն մասից բացառություն են կազմում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակում` քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքը, որի մասով վիճարկվում է այդ գույքի գրավի կամ սեփականության իրավունքը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով՝

«5. Կալանքը չի հանդիսանում խոչընդոտ, օրենքի համաձայն գրավառուին գրավ դրված գույքից բավարարում ստանալու նախապատվություն տվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման համար: Գույքը իրացվում է այդ քրեական գործի շրջանակներում այդ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումով ծանրաբեռնված:

Սեփականության իրավունքի փոխանցումը չի սահմանափակում սույն օրենսգրքով սահմանված քննչական եւ այլ գործողությունների իրականացումը, այդ թվում՝ այդ առարկայի պահպանումը սույն օրենսգրքով նախատեսված հատուկ վայրերում:

Սույն մասից բացառություն են կազմում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակում` քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքը, որի մասով վիճարկվում է այդ գույքի գրավի կամ սեփականության իրավունքը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: