Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-52212-29.01.2010,02.02.2010-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտման համար դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է նաեւ, թե բռնագանձվող գումարը ենթակա է գանձման միայն համապատասխան ֆոնդի գույքից, թե` միայն պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքից, թե` համապատասխան ֆոնդի գույքից, իսկ դրա անբավարարության դեպքում` նաեւ պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: