Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-52214-29.01.2010,02.02.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը (30 uեպտեմբերի 1997 թվականի, ՀO-155) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.4-րդ հոդվածով`

«Հոդված 36.4. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոն ազատվում է շահութահարկի վճարումից այդ օրենքի համաձայն Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին (այսուհետ` Երաշխավորման ֆոնդ) կատարվող բոլոր վճարների, ինչպես նաեւ Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, այդ թվում` այն եկամուտների մաuով, որոնք uտացվել են Երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: