Armenian ARMSCII Armenian
Կ-5227-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26-րդ եւ 27-րդ կետերով.

«26) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրություն.

27) Բյուրո՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրո:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական միություններ ստեղծելու եւ անդամակցելու իրավունքը:»:

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «ապահովագրության» բառից հետո լրացնել «ձեւերի,» բառով.

2) 3-րդ մասի «եւ oրենքով» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքով կամ այլ օրենքներով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 81-րդ հոդվածն 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) իրականացնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ պարտականություններ:»:

Հոդված 5. Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասից «իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը կամ Ընկերության հետ աշխատանքային պայմանագիր կնքած ֆիզիկական» բառերը հանել:

Հոդված 6. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ Բյուրոյին» եւ «կամ Բյուրոյի» բառերով, իսկ 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի» բառով:

Հոդված 7. Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում Բյուրոյի կողմից Բյուրոյի ինտերնետային կայքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության հրապարակումը:»:

Հոդված 8. Օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասը «իր հաճախորդից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Բյուրոյից» բառերով:

Հոդված 9. Օրենքի 110-րդ հոդվածի 1-3-րդ մասերը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք»  բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոն», «եւ Բյուրոյի», «եւ Բյուրոյին» բառերով:

Հոդված 10. Օրենքի 110-րդ հոդվածի 4-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն» բառերով, իսկ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` «, Բյուրոյի» բառով:

Հոդված 11. Օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի,» բառերից հետո լրացնել «Բյուրոյի,», եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո` «եւ Բյուրոյի» բառերով, իսկ «վերջիններիս հաճախորդների» բառերից հետո` «(Բյուրոյի անդամների հաճախորդների)» բառերով:

Հոդված 12. Օրենքի 112-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական գործունեություն իրականացնող անձին» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «եւ Բյուրոն», «եւ Բյուրոյին», «եւ Բյուրոյի» բառերով, իսկ «իր հաճախորդներին» բառերից հետո` «(Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին)» բառերով:

Հոդված 13. Օրենքի 113-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հաճախորդների» բառից հետո լրացնել «եւ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն»  բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հաճախորդներին» բառից հետո լրացնել «եւ Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին,» բառերով:

Հոդված 14. Օրենքի 114-րդ հոդվածի 1-ին մասը «հաճախորդների» բառից հետո լրացնել «եւ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերը` «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` համապատասխանաբար «կամ Բյուրոն» եւ «կամ Բյուրոյի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 115-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն իր անդամների հաճախորդների» բառերով:

Հոդված 16. Օրենքի 117-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «Ապահովագրական միջնորդների» բառերից հետո լրացնել «, բյուրոյի» բառով.

2) 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն» բառերով, իսկ «հաճախորդների» բառից հետո «(Բյուրոն իր անդամների հաճախորդների)» բառերով.

3) 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել  «եւ Բյուրոյի» բառերով, իսկ «հաճախորդների» բառից հետո` «(Բյուրոյի անդամների հաճախորդների)» բառերով:

Հոդված 17. Օրենքի 118-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն» բառերով, «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` «կամ Բյուրոյի» բառերով, իսկ «իրենց հաճախորդի» բառերից հետո` «, իսկ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով.

2) 2-րդ մասը  «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն» բառերով:

Հոդված 18. Օրենքի 119-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոն» բառերով:

Հոդված 19. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 20. Օրենքի 122-րդ հոդվածի 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոյի» բառերով:

Հոդված 21. Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՊՊԱ-ի   վերաբերյալ պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:»:

Հոդված 22. Օրենքի 126-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1) ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելում ընդգրկված որեւէ ապահովագրության դասով (ձեւով) ապահովագրություն իրականացնելու իրավունք չունի.»:

Հոդված 23. Օրենքի 153-րդ հոդվածը «նպատակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ԱՊՊԱ իրականացնելու համար», «կարող է» բառից հետո` «լրացուցիչ պահանջներ», «վերահսկվողի» բառից հետո` «կամ նրա» բառերով:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: