Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5221-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի, ՀՍՍՀԳՍՏ 1985/23  oրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք), 123-րդ հոդվածը «լողամիջոցները» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 129.1 եւ 129.2 հոդվածներում՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տրանսպորտի  միջոցները» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 129.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 129.1 ԱՌԱՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԸ ՓԱԿՑՆԵԼՈՒ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՎԱՐԵԼԸ

Առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնը փակցնելու ավտոտրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 129.2 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 129.2 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ  ԿՅԱՆՔԻՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՌԻՍԿՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտում փոխադրողների կողմից առանց նրանց կողմից փոխադրվող անձանց կյանքին, առողջությանը եւ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկն ապահովագրելու փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը «129» թվից հետո լրացնել «, 129.1 եւ 129.2» թվերով:

Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «129» թվերից հետո լրացնել «, 129.1 եւ 129.2» թվերով:

Հոդված 6. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պարբերությունները «129-րդ» թվերից հետո լրացնել «129.1 եւ 129.2» թվերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: