Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-5191-20.01.2009,28.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 28.1 հոդվածի 1.1 կետի բ) ենթակետը ուժը կորցրած ճանաչել, իսկ  ա) ենթակետը ձեւակերպել հետեւյալ նոր բովանդակությամբ`

ա) տեղական հարկերից`

- հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,

- գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,

-  հյուրանոցային հարկ,

-  վաճառքի հարկ,

-  անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ,

-  գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ,

- կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ,

- համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ,

- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ,

- հանրային տարածքների զբաղեցման հարկ»,

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի թիվ 380-Ա որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված դրույթների իրականացմամբ, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացմամբ:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

Վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման  մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ: