Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-742-22.10.2009,04.12.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք)   1-ին հոդվածի 2-րդ մասի «ինչպես նաեւ» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) չորրորդ պարբերության «ինչպես նաեւ» բառերը հանել.

2) հինգերորդ մասում «եւ կապի» բառերը փոխարինել «, կապի եւ զանգվածային լրատվության» բառերով.

3) վեցերորդ պարբերությունը «գրավոր» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային» բառով.

4) յոթերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հրապարակում ՝ տեղեկությունը պաշտոնական տեղեկագրերով, զանգվածային լրատվության միջոցներով, ինտերնետով կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը եւ պատշաճ ձեւով մատչելի դարձնելը։»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են՝

1) օրինականությունը.

2) հավաստիությունը.

3) խտրականության բացառումը.

4) տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը.

5) տեղեկություններ փնտրելու եւ ստանալու ազատության պաշտպանությունը.

6) հրապարակայնությունը։»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտոնապես իրեն տրամադրված տեղեկությունն օգտագործելու, փոխանցելու եւ տարածելու ցանկացած օրինական նպատակով եւ միջոցով:».

2) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում» բառերը փոխարինել «միայն օրենքով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի առաջին պարբերությունում «գործունեությանն առնչվող» բառերը փոխարինել «տնօրինության տակ գտնվող» բառերով.

3) 3-րդ մասի 2-րդ կետը «բյուջեն» բառից հետո լրացնել «եւ դրա կատարման հաշվետվությունները» բառերով.

4) 3-րդ մասը 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 -րդ կետով.

«2.1 ) գործունեության ծրագրերը եւ դրանց կատարման հաշվետվությունները.»

5) 3-րդ մասի 4-րդ կետից հանել «հաստիքացուցակները, ինչպես նաեւ» բառերը.

6) 3-րդ մասի 9-րդ կետից հանել «բնագավառում գնագոյացման կարգը,» բառերը.

7) 3-րդ մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) 3-րդ մասի 11-րդ կետում «վիճակագրական եւ ամփոփ տվյալները» բառերը փոխարինել «վիճակագրական ամփոփ տվյալները» բառերով.

9) 3-րդ մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

10) 6-րդ մասի «, ինչպես նաեւ բյուջեից հատկացում (ֆինանսավորում) ստացող» բառերը հանել, իսկ մասը «2-րդ, » բառից հետո լրացնել «2.1 -րդ, » բառով:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Հայաստանի Հանրապետության արխիվային կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող այլ հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթղթի կամ այլ մշակութային արժեքի բնագիր կամ ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթուղթ է:».

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ   4-րդ կետով.

«4) դիմողի վերաբերյալ է կամ այլ անձի վերաբերյալ է եւ դիմողն ունի տեղեկությունը հավաքելու, պահպանելու, օգտագործելու կամ տարածելու մասին այդ անձի համաձայնությունը:»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Տեղեկություն ստանալու կարգը

1. Տեղեկությունը փնտրելու եւ (կամ) ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին կարող են ներկայացվել բանավոր, գրավոր եւ էլեկտրոնային հարցումներ:

Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։

2. Բանավոր հարցումը ներկայացվում է տեղեկատվություն տնօրինողի ղեկավար պաշտոնատար անձին կամ տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին` նրա պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ:

Գրավոր հարցումը ներկայացվում կամ փոստով ուղարկվում է տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրի հասցեով:

 Էլեկտրոնային հարցումն ուղարկվում է տեղեկատվություն տնօրինողի ղեկավար պաշտոնատար անձի կամ տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի ծառայողական էլեկտրոնային փոստի հասցեով:

Գրավոր եւ էլեկտրոնային հարցումները եւ դրանց պատասխանները գրանցվում են դիմումների գործավարության համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը եւ ազգանունը։

4. Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։

Բանավոր հարցմամբ տեղեկությունը տրվում է, եթե՝

1) տեղեկությունը վերաբերում է տեղեկատվություն տնoրինողի հասցեին, ծառայողական հեռախոսահամարին, էլեկտրոնային փոստի հասցեին, համապատասխան բնագավառի համար պատասխանատու անձի տվյալներին.

2) տեղեկությունը վերաբերում է տեղեկատվություն տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայությանը.

3) տեղեկությամբ պարզաբանվում է տեղեկատվություն տնօրինողի կողմից քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները:

5. Գրավոր կամ էլեկտրոնային հարցումը  պետք է պարունակի`

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

2) դիմողի հաuցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը) կամ այն հասցեն (այդ թվում` էլեկտրոնային), որով դիմողը պահանջում է ստանալ պատասխանը.

3) հարցումը ներկայացնելու ամuաթիվը.

4) պահանջվող տեղեկության մոտավոր նկարագրությունը կամ գրանցման տվյալները.

5) գրավոր հարցման դեպքում` հարցմամբ դիմողի uտորագրությունը, իuկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավաuու պաշտոնատար անձի uտորագրությունը:

6) նյութական կրիչի տեսակը, որով դիմողը նախընտրում է ստանալ տեղեկությունը.

6. Գրավոր կամ էլեկտրոնային հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.

1) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա կրկնօրինակը (պատճենը) դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

2) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

3) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը.

4) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել վճարում, ապա տեղեկությունը դիմողին է տրվում վճարման անդորրագիրը ներկայացվելուց հետո` 3-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով վճարման չափը եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

7. Գրավոր եւ էլեկտրոնային հարցման պատասխանները տրվում են հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ, եւ դա անհնար է պարզել տվյալ հարցմանը՝ սույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար կամ եթե անհնար է պահանջվող տեղեկության նյութական կրիչից կրկնօրինակում (պատճենահանում) կատարել հարցման մեջ նշված նյութական կրիչին, ապա գրավոր կամ էլեկտրոնային հարցման պատասխանը տրվում է տեղեկություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:

8. Գրավոր պատասխանը դիմողին է տրվում տեղեկատվություն տնօրինողի ձեւաթղթով` առձեռն կամ ուղարկվում է փոստով, իսկ էլեկտրոնային պատասխանը` ուղարկվում է տեղեկատվություն տնօրինողի էլեկտրոնային հասցեից` էլեկտրոնային փոստով, որը պարունակում է`

1) տեղեկատվության տնօրինողի անվանումը.

2) հարցմանը պատասխանող անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ծառայողական հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն.

3) պատասխանի ելքի ամսաթիվը եւ համարը.

4) հարցման մուտքի ամսաթիվը եւ համարը.

5) կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, գրանցման տվյալները, գրավոր պատասխանի դեպքում` նաեւ թերթերի քանակը, իսկ էլեկտրոնային պատասխանի դեպքում` նաեւ նիշքի (ֆայլի) անվանումը.

6) գրավոր պատասխանի դեպքում` հարցմանը պատասխանողի ստորագրությունը:

9. Եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը՝ հետ վերցնելով իր գրավոր հարցումը: Այդ դեպքում նրան տեղեկությունը նյութական կրիչով չի տրամադրվում:

10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր կամ էլեկտրոնային հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր կամ էլեկտրոնային փոստով տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:

11. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր կամ էլեկտրոնային հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:

12. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում տարանջատման ենթակա մնացած մասի վերաբերյալ:

13. Գրավոր կամ էլեկտրոնային հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝

1) դա չի պարունակում սույն հոդվածի 5-րդ մասի 1-ից 5-րդ կետերում նշված բոլոր տվյալները .

2) սույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով նախատեսված կարգով տեղեկացվելուց հետո` 10 օրվա ընթացքում տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չի վճարվում.

3) պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.

4) դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ գրավոր դիմումն է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։

14. Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից:»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական մարմինների եւ պետական հիմնարկների կողմից տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը) տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքային հիմնարկների կողմից տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը) տրամադրելու համար գանձվում է տեղական տուրք «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը) տրամադրելու համար կարող են գանձել վճարներ, որոնց չափերը չեն կարող լինել ավելի, քան համարժեք տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը)  ստանալու համար սահմանված պետական կամ տեղական տուքի չափը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Եթե պահանջվող տեղեկությունը Հայաստանի Հանրապետության արխիվային կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող այլ հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթղթի կամ այլ մշակութային արժեքի վերաբերյալ է, ապա տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը) տրամադրելու համար կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվել վճարներ, որոնք գերազանցում են համարժեք տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը)  ստանալու համար սահմանված պետական կամ տեղական տուքի չափը:».

2) 2-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետեւյալ դեպքերում» բառերը փոխարինել «Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ կողմից տեղեկությունների տրամադրման համար տուրք կամ այլ վճար չի գանձվում հետեւյալ դեպքերում`» բառերով.

3) 2-րդ մասի 4-րդ կետը «գրավոր» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային» բառերով.

4) 2-րդ մասը 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 -րդ եւ 4.2 -րդ կետերով.

«4.1) երբ տեղեկությունը վերաբերում է տվյալ դիմումատուի, ինչպես նաեւ դիմումատու ֆիզիկական անձի անձնական, ընտանեկան կամ նրա խնամարկյալի, հոգաբարձության տակ գտնվողի իրավունքներին, ազատություններին, պարտականություններին, իրավունքների սահմանափակումներին կամ պատասխանատվությանը.

4.2) երբ տեղեկությունը վերաբերում է տվյալ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնատար անձանց անուններին, ազգանուններին, կրթությանը, մասնագիտությանը, ծառայողական հեռախոսահամարներին, ծառայողական էլեկտրոնային փոստի եւ ծառայողական այլ հասցեներին.».

5) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով եւ 9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.»:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Տեղեկության տրամադրումը մերժելու կարգը

1. Տեղեկատվություն տնօրինողի ղեկավար պաշտոնատար անձը կամ տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձը մերժում է բանավոր հարցմամբ տեղեկությունը տրամադրելը, եթե հարցմանը պատասխանելը  տեղեկատվություն տնօրինողի իրավասության շրջանակներից դուրս է եւ (կամ) հարցումը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջներին։

2. Գրավոր կամ էլեկտրոնային հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է մերժվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

3. Գրավոր կամ էլեկտրոնային հարցմամբ պահանջվող տեղեկության կամ դրա մի մասի տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողը հարցումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը` օրենքի համապատասխան նորմը, ինչպես նաեւ մերժման բողոքարկման կարգը։»:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) տեղեկություն փնտրողին մատչելի ձեւով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը եւ պայմանները, անհրաժեշտության դեպքում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ տալիս է պարզաբանում եւ խորհրդատվություն.».

2) 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 -րդ կետով.

«2.1) օժանդակում է գրավոր հարցման ձեւակերպմանը, իսկ հնարավորության դեպքում` նաեւ կազմում է գրավոր հարցումը.»:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 2-ր մասում «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ մասի 1-ից 3-րդ կետերով» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին: Անցած 6 տարվա  ընթացքում դրսեւորվեցին ինչպես օրենքի կենսունակությունն ու հասարակական անհրաժեշտությունը, այնպես էլ՝ ի հայտ եկան մի շարք բացթողումներ1 , որոնց վերացման  է ուղղված օրենքների նախագծերի ներկայցվող փաթեթը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է՝

1) հստակեցնել «հրապարակում» հասկացության սահմանումը` հրապարակման միջոցների թվում ընդգրկելով պաշտոնական տեղեկագրերը, ինչպես նաեւ «օրենսդրությամբ սահմանված» բառերը փոխարինելով «օրենսդրությամբ չարգելված» բառերով` դրանով ընդլայնելով տեղեկությունը հրապարակելու միջոցների ձեւերը (նախագծի 2-րդ հոդված).

2) հստակեցնել տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները` դրանք լրացնելով օրինականությունը, հավաստիությունը,   խտրականության բացառումը սկզբունքներով եւ օրենքով սահմանված սկզբունքներից հանելով տեղեկությունները գրանցելու, դասակարգելու եւ պահպանելու միասնական կարգի սահմանման մասին սկզբունքը, որի ապահովումը գործնականում անիրագործելի է (նախագծի  3-րդ հոդված).

3) վերացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հակասությունները2 (նախագծի 5-րդ հոդված).

4) վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող` տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգերի վերաբերյալ դրույթները՝ օրենքի կիրառումը նվազագույնս պայմանավորելով այլ իրավական ակտերի ընդունմամբ (նախագծի 4-րդ, 9-րդ եւ այլ հոդվածներ).

5) հստակեցնել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը (նախագծի 6-րդ հոդված).

6) տեղեկության տրամադրաման մերժման հիմքերը լրացնել նոր հիմքով` տեղեկության տրամադրումը մերժվում է նաեւ, երբ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության արխիվային կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող այլ հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթղթի կամ այլ մշակութային արժեքի բնագիր կամ ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթուղթ է (նախագծի 7-րդ հոդված).

7) տեղեկության տրամադրումը չմերժելու հիմքերը լրացնել նոր հիմքով` տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա դիմողի վերաբերյալ է կամ այլ անձի վերաբերյալ է եւ դիմողն ունի տեղեկությունը հավաքելու, պահպանելու, օգտագործելու կամ տարածելու մասին այդ անձի համաձայնությունը, որը Սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջն է (նախագծի 7-րդ հոդված).

8) հստակեցնել տեղեկություններ ստանալու կարգը` կանոնակարգելով էլեկտրոնային եղանակով տեղեկություններ ստանալը, ինչպես նաեւ սահմանելով տուրքերի եւ այլ վճարների մուծման կարգը` դրանով ամբողջացնելով տեղեկությունների ստացման գործընթացը եւ նպաստելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը գործնականում կիրառվի առանց այլ իրավական ակտերի` մասնավորապես ՀՀ կառավարության որոշումների եւ տեղեկատվություն տնօրինողի կողմից սահմանվող կարգերի ընդունմամբ (նախագծի 8-րդ հոդված).

9) սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից տեղեկություն տրամադրելու համար տուրքեր եւ այլ վճարներ գանձելու պարտադիր պահանջ (նախագծի 9-րդ հոդված).

10) սահմանել տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից անվճար ստանալու երկու նոր դեպք`

ա) երբ տեղեկությունը վերաբերում է տվյալ դիմումատուի, ինչպես նաեւ դիմումատու ֆիզիկական անձի անձնական, ընտանեկան կամ նրա խնամարկյալի, հոգաբարձության տակ գտնվող իրավունքներին, ազատություններին, պարտականություններին, իրավունքների սահմանափակումներին կամ պատասխանատվությանը.

բ) երբ տեղեկությունը վերաբերում է տվյալ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնատար անձանց անուններին, ազգանուններին, կրթությանը, մասնագիտությանը, ծառայողական հեռախոսահամարներին, ծառայողական էլեկտրոնային փոստի եւ ծառայողական այլ հասցեներին (նախագծի 9-րդ հոդված).

11) հստակեցնել տեղեկության տրամադրումը մերժելու կարգը` հնարավորինս նվազեցնելով օրենքով սահմանված նորմերի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը (նախագծի 10-րդ):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է ամրագրել 10 էջը3 գերազանցող յուրաքանչյուր պատճենահանված կամ տպագրված էջի, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչով, ձայներիզով եւ տեսաերիզով տրամադրվելքի տեղեկությունների համար գանձվող պետական (տեղական) տուրքերի չափերը:

«ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «ՀՀ քրեական օրենսգրքի» 148-րդ հոդվածում օգտագործված բառերը եւ տերմինները համապատասխանեցվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում օգտագործված բառերին եւ տերմիններին4 :

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածում կատարվող լրացմամբ «ապօրինաբար տեղեկությունը չհրապարակելը» հավասարեցվում է «ապօրինաբար տեղեկությունը չտրամադրելուն», որն ուղղված է մասնավորապես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում նախատեսված տեղեկությունների հրապարակման ապահովմանը.

Տեղեկատվության ազատության կենտրոնի եւ հեղինակի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք հասարակական քննարկումներ, որոնց մասնակցել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ այլ շահագրգիռ անձինք: Այդ քննարկումների արդյունքում  ստացված առաջարկությունների հիման վրա նախագծերում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրամշակումներ:

Օրենքների նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ.Դանիելյանը, նրա տեղակալ Գ.Մալխասյանը, Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շ.Դոյդոյանը եւ հասարակական հիմունքներով իմ օգնական Ե.Դալլաքյանը:

ՀՀ կառավարության համաձայնության դեպքում հեղինակը պատրաստ է հանդես գալ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:

--------------------------------------------------------------------------------

1 Մասնավորապես` ելնելով օբյեկտիվ պատճառներից, օրենքի  5-րդ հոդվածով եւ 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպես էլ չընդունվեցին՝ խոչընդոտելով օրենքի արդյունավետ կիրառմանը:
2 Համաձայն Սահմանադրության 27-րդ հոդվածի երկրորդ մասի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ ստանալու ազատություն ունի յուրաքանչյու ոք, այնինչ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասով այդ իրավունքը վերապահված է յուրաքանչյուր անձի, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանափակված է օտարերկրյա անձանց տեղեկություններ ստանալու ազատությունը:
3 Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս գանձում չի կատարվում:
4 Տես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մաս: