Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7872-02.12.2009-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 24-ի ՀՕ-77-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի `

1. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«7) իր գործունեության ապահովման համար, Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով, լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին. ».

2. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «10) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում գործատուի մոտ աշխատանքի ընդունման եւ ազատման մասին իրավական ակտերի պահպանման, աշխատանքային գրքույկների վարման ու պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ»:

3. 10.1 կետը ուժը կորցրած ճանաչել:

4. 14-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: