Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-785-02.12.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ- 79 օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` «ԱՏԳ ԱԱ 2207 եւ 2208 ապրանքախմբերի ծածկագրերին» բառերը փոխարինել  «ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների եւ 2208 ապրանքախմբի ծածկագրին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: 

Հիմնավորում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի նպատակը  օտարման նվազագույն գին ունեցող ենթաակցիզային ապրանքների ցանկի վերանայումն է, ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագիրին դասվող ապրանքների համար սահմանված նվազագույն օտարման գնի կարգավորումը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ս.թ. հոկտեմբերի 29-ին ընդունված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է  2010 թվականի հունվարի 1-ից ԱՏԳ ԱԱ 2207 (էթիլային սպիրտ) եւ ԱՏԳ ԱԱ 2208 (սպիրտային խմիչքներ) ապրանքախմբերի ծածկագրերին դասվող ապրանքների համար սահմանել օտարման նվազագույն գին` 1 լիտրի համար 3500 դրամի չափով` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Խնդիրը կայանում է նրանում, որ էթիլային սպիրտը սպիրտային խմիչքների արտադրության հիմնական հումքային ապրանքն է, եւ նրա նկատմամբ օտարման նվազագույն գնի սահմանումը ոչ նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ ներմուծված էթիլային սպիրտի ձեռքբերման եւ դրանից սպիրտային խմիչք արտադրող կազմակերպությունների համար` սպիրտային խմիչքներ ներմուծողների համեմատությամբ: Նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբին դասվող ապրանքները հանել նվազագույն օտարման գին ունեցող  ենթաակցիզային ապրանքների ցանկից:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, վերացնել  էթիլային սպիրտից սպիրտային խմիչքներ արտադրողների համար ստեղծված անհավասար դաշտը: