Armenian ARMSCII Armenian
Կ-840-20.07.2015-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ հոդվածով.

«Հոդված 5.1. Ծանուցման ժամկետները

 1. Պետական լիազոր մարմինը, որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի կողմից նախընտրած սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի կողմից նախընտրած եղանակից՝ hայտատուն կարող է նաեւ սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում են, այդ թվում հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան  ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ծանուցումներն ուղարկվում են հայտատուի կողմից նախընտրած սույն մասում նշված եղանակներից մեկով:»:

Հոդված 2 . Օրենքի 23-րդ հոդվածում՝

1. 1-ին եւ 5-րդ մասերում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2.6-րդ մասի 1-ին կետում հանել «տասնօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «տասնօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 5 . Օրենքի 29-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասում «օրվանից հետո` տասնօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «մասին» բառով, «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2.3-րդ մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3. 6-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են  ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման եւ օգտագործման հետ կապված բիզնես գործընթացները: Կարգավորող իրավական ակտերն են՝

Ներկայումս ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված է 1 ծագման տեղանուն:

Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար հայտատուները ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալություն հայտ ներկայացնելիս հայտին կցում են՝

1) տեխնիկական հատկորոշումներ, որոնք պետք է ստուգված եւ հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.

2) միասնական փաստաթուղթ:

Տեխնիկական հատկորոշումները հաստատվում են իրավասու մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

Ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ բացակայում է արտադրանքի տեխնիկական հատկորոշումների հաստատման կարգը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն, եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման,  կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը եւ բիզնես գործընթացների առանձին քայլերի ընթացքում գործնականում իրականացվող աշխատանքների աշխատատարությունը ՝ առաջարկվում է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում կատարել մի շարք փոփոխութուններ ու լրացումներ.

«Գործակալության կողմից որեւէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանել 3 աշխատաքային օր ժամկետ՝ ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն:

«Վկայագրի, ինչպես նաեւ վկայագրի կրկնակի հանձնման համար սահմանել 5 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված համապատասխանաբար մեկ ամսվա եւ 10 օրվա փոխարեն:

«Քաղվածքների տրամադրման համար սահմանել 3 աշխատանքային օրյա ժամկետ:

«Օրենքով սահմանված ժամկետները ներկայացնել աշխատանքային օրերի տեսքով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից: «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո 1 ամսյա ժամկետում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման մեջ:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը: 

  Կարգավորման ազդեցության գնահատականներ