Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-78350-30.11.2009-ՍՀ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «ա» ենթակետում «(պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ» բառերը փոխարինել «(պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպությունները եւ պայմանագրային ներդրումային ֆոնդերը` բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի եւ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Ներդրումային ֆոնդի` որպես հարկատուի հետ կապված սույն օրենքով նախատեսված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը «տարբերությունն է» բառերից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` նրա զուտ ակտիվները: Ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: Ընդ որում, սույն օրենքի իմաստով` ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում իր մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձեւով կատարված բաշխումների գումարները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման եւ օտարման, ինչպես նաեւ այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով`

«Հոդված 22.1. Նեդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները եւ այլ նվազեցումները

«Ներդրումային ֆոնդերի մասնակիցների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները եւ սույն օրենքով նախատեսված այլ նվազեցումները:»:

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը «դրույքաչափով» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների նկատմամբ 0.01 տոկոս դրույքաչափով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով`

«10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի վրա:»:

Հոդված 8. Օրենքի 471 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի վրա:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ին:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ներդրումային ֆոնդերի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրողների իրավունքների պաշտպանությունն է, կոլեկտիվ ներդրումային համակարգի զարգացումը եւ ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների ստեղծման ու գործունեության համար միասնական կանոնների սահմանումը, ֆինանսական միջնորդության ավելացումը եւ արժեթղթերի շուկայում բնակչության լայն զանգվածների ներգրավումը: Օրենքը կարգավորում է ներդրումային ֆոնդերի տեսակները, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների եւ ներդրումային ֆոնդերի պահառուների իրավական կարգավիճակը, ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչների կազմավորման, գործունեության, կառավարման ու դադարեցման, ինչպես նաեւ ներդրողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկեռությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: