Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7781-27.11.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «2009 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2010 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 
 

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման


«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-206-Ն օրենքի 6-րդ հոդվածով վերոնշյալ օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ եւ դրանով կատարված փոփոխությունների եւ լրացման գործողության ժամկետ է սահմանված 2009 թվականի դեկտեմբերի 31-ը: Գործողության ժամկետի առումով նույնաբովանդակ դրույթ է սահմանված նաեւ  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքի 2-րդ հոդվածով:

Առաջարկվում է նշված ժամանակավոր նորմատիվ իրավական ակտերի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը: