Armenian ARMSCII Armenian
Կ-788-15.05.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հուլիսի 18-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ճարտարապետության» բառից հետո լրացնել «շինարարության,» բառով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածից հետո լրացնել նոր 31.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 31.1 Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը.

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ, բարձր որակավորում ունեցող շինարարներին, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական ու այլ կազմակերպությունների աշխատողներին` բացառիկ արդյունավետ գործունեության, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության ու ստեղծարար գործունեության մեծ վաստակի համար:»

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: