Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7802-11.05.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «15.  Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ» բաժնի 3-րդ կետի 4-րդ սյունակում «Պ» տառը փոխարինել «Բ» տառով.

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձեւակերպման` սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Սույն մասում նշված ժամկետում վերաձեւակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ? ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Սույն նախագիծը մշակվել է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործման  եւ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմանն առնչվող գործուեությունն ինքնին բարձր ռիսկի չափանիշ է, ինչը պայմանվաորված է նաեւ  այն հանգամանքով, որ առանց առերես շփման իրականացվող ինտերնետ շահումով խաղերն առնչվում են ՓԼ/ԱՖ-ի բարձր ռիսկերի հետ, հետեւաբար անհրաժեշտ է դրանց կազմակեպիչների նկատմամբ կիրառել լիցենզավորման առավել խիստ պահանջներ եւ արդյունավետ վերահսկողություն:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ–ում խաղային բնագավառում գործող բոլոր հաստատությունների (խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղերի կազմակերպիչներ) վրա տարածվում են ՖԱՏՖ-ի 40+9 ստանդարտները եւ ՓԼ/ԱՖ  դեմ պայքարի օրենսդրության պահանջները:

 ԱՄՀ-ի կողմից 2012-2014 թթ. իրականացված տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակներում, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ազգային գնահատման» հաշվետվությամբ վեր են հանվել ՀՀ-ում խաղային բնագավառի հաստատությունների նկատմամբ վերահսկողության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են անհպաղ կարգավորում: Հիմնական խնդիրը վերաբերում է  ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ վերահսկողության  բացակայությանը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում է պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չի տալիս հետագայում իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» այնպես էլ «ՓԼ/ԱՖ  դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով: Որպես պարզ ընթացակարգով լիցենզավորվող գործունեության տեսակ լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով՝ չեն կարող սահմանվել  լիցենզավորման կարգեր՝ որոնցով կսահմանվեին այն նվազագույն պահանջներն, որոնք անհրաժեշտ են պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության շահերի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, ՖԱՏՖ-ի 40+9 ստանդարտներով եւ ՓԼ/ԱՖ  դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար, ինչպես նաեւ տվյալ բնագավառի համար չեն տարածվում «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով  (8-րդ հոդվածի 7-րդ մաս) սահմանված պահանջները, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում՝ վայրի պահանջի:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման եւ վերահսկողության մեխանիզմների կատարելագործում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» սահմանել որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ վերահսկողություն, ինչպես նաեւ  «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաեւ ինտերնետ շահումով խաղերի վրա:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բնագավառի նկատմամբ պատշաճ վերահսկողություն՝ ինչպես «ՓԼ/ԱՖ  դեմ պայքարի մասին» այնպես էլ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով  սահմանված պահանջների նկատմամբ:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է արգելել ինտերնետ շահումով խաղերի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, ինչպես նաեւ «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» սահմանվում է որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են գովազդային եւ ինտերնետ շահումով խաղերի ծառայությունների շուկաների հետ:

Նախագծերի ընդունման պարագայում, ինտերնետ շահումով խաղեր կազմակերպելու հետ կապված գործունեություն իրականացնելու համար, առաջարկվում է  ներդնել բարդ ընթացակարգով լիցենզավորման համակարգ, ինչը կհանգեցնի վերոնշյալ շուկաներում մատակարարների քանակի սահմանափակմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ էական բացասական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը սահմանել որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ` խաղային բնագավառի հաստատությունների նկատմամբ վերահսկողության հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով, սակայն, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանված են նաեւ պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար ամրագրված պարտադիր պահանջների ու պայմանների կատարման նկատմամբ հսկողական մեխանիզմներ:

Եզրակացություն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ` նախագծեր) վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


Նախագծերով առաջարկվում է`

1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով արգելել նաեւ ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների,

2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» սահմանել որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեի եկամուտների վրա կլինի ոչ էական, իսկ ծախսերի վրա՝ չեզոք: