Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-762-11.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաս՟տա՟նի Հանրապետության  (28 դեկտեմբերի 1998 թվականի ՀՕ-270)  օրենքի  10-րդ հոդվածի  2-րդ մասը լրացնել հետեւյալ  խմբագրությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքերում, երբ Հայաuտանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող` շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքների արտադրությունում օգտագործվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքներ, որոնց ներմուծման համար սույն օրենքին համապատասխան վճարվել են բնապահպանական վճարներ,  սույն մասի 2-րդ պարբերության համաձայն հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է իրացման շրջանառության հաշվարկի մեջ ներառված շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքի օգտագործման ծավալին համապատասխանող չափաքանակի ներմուծման համար վճարված բնապահպանական վճարի գումարի չափով, բայց ոչ ավելի տվյալ ապրանքի ներմուծման համար նախապես  վճարված բնապահպանական վճարի գումարից:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1  Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները

Ներկա իրավիճակը

«Բնապահպանական  եւ  բնօգտագործման  վճարների  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կարգավորվում են Հայաuտանի Հանրապետությունում բնապահպանական եւ  բնoգտագործման վճարների  հաuկացությունների, վճարողների շրջանակի, վճարների տեuակների, հաշվարկման եւ վճարման կարգի,  oրենքի խախտման համար պատաuխանատվության սահմանման եւ վճարների հետ կապված այլ  հարաբերությունները:

Օրենքի կիրարկման  ներկայիս փուլում առկա  է որոշակի հիմնախնդիր, որը հրատապ  լուծում է պահանջում:

Համաձայն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարվում է բնապահպանական վճար «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին եւ դրանց մաքսային արժեքին համապատասխան:

Ներկայումս Հայաստանում վերոգրյալ ապրանքների որոշակի մասն օգտագործվում է արտադրության տարբեր ոլորտներում եւ դրանց արդյունքում արտադրվում եւ Հայաստանում իրացվում են ապրանքներ, որոնք ներառված են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ցանկում, եւ համաձայն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության (մեջբերում)`

«Հայաuտանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող` շրջակա միջավայրին վնաu պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա եւ վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամաuնորեն:»:

Վերոգրյալի արդյունքում արտադրող ձեռնարկությունը շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքի արտադրության մեջ օգտագործվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար սահմանված բնապահպանական վճարի մասով փաստացի կատարում է կրկնակի վճարում, որն արդարացի չի կարող գնահատվել: Առկա իրավիճակը չի խթանում վերոգրյալ ապրանքնատեսակների (հատկապես նավթամթերքների, մայթաձյութի, ասֆալտի) արտադրությունը Հայաստանում:

1.2  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կատարելագործել Հայաuտանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող` շրջակա միջավայրին վնաu պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման կարգն, այդ թվում` օրենքի  10-րդ հոդվածի  2-րդ մասը լրացնելով հետեւյալ  խմբագրությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքերում, երբ Հայաuտանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող` շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքների արտադրությունում օգտագործվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքներ, որոնց ներմուծման համար սույն օրենքին համապատասխան վճարվել են բնապահպանական վճարներ,  սույն մասի 2-րդ պարբերության համաձայն հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է իրացման շրջանառության հաշվարկի մեջ ներառված շրջակա միջավայրին  վնաu պատճառող ապրանքի օգտագործման ծավալին համապատասխանող չափաքանակի ներմուծման համար վճարված բնապահպանական վճարի գումարի չափով, բայց ոչ ավելի տվյալ ապրանքի ներմուծման համար նախապես  վճարված բնապահպանական վճարի գումարից:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքի նախագծով  կկատարելագործվի Հայաuտանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող` շրջակա միջավայրին վնաu պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման կարգը` ավելի  արդյունավետ դարձնելով այն իրավակիրարկման համար: