Armenian ARMSCII Armenian
Կ-7704-27.04.2015-ԱՄ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 280-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «պատրաստելը» բառից հետո լրացնել «կամ արտադրելը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել նոր 280.1 հոդվածով.

ՀՈԴՎԱԾ 280.1 ԴԵՂԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼԸ ԿԱՄ ԹԱՔՑՆԵԼԸ

1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով,

Նույն արարքը եթե դա անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երեք ամիս ժամկետով

2. Նույն արարքը եթե դա անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով

3. Նույն արարքը եթե դա անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչեւ երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ չորսից տասը տարի ժամկետով տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչեւ երեք տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: