Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7542-02.11.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածում լրացնել նոր 31-րդ, 32-րդ եւ 33-րդ  կետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«31) խաղատների գործունեության կազմակերպումը.

32) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

33) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:


Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հարկման սկզբունքների վերանայումն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրը. Ներկայումս խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օրենքով սահմանված կարգով գանձվում են հաստատագրված վճարներ` ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների արտադրյալի չափով, ինչպես նաեւ պետական տուրք` համապատասխան լիցենզիա ստանալու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպիչների կողմից ներկայացված ելակետային տվյալների արժանահավատության ստուգումն ուղեկցվում է հարկային վարչարարության որոշակի բարդություններով:

Առկա խնդրի առաջարկվող լուծումը. Նախագծերով առաջարկվում է.

2. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հարկման ընթացակարգերն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ նկատելիորեն կբարելավվի խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ոլորտում իրականացվող հարկային վարչարարությունը: