Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-752-02.11.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի փետրվարի 20-ի, ՀՕ-308, այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի`

1) 1-ին մասը լրացնել նոր «գ.2» կետով`

«գ.2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.»

2) ժե.1 կետում «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով.

3) Ժը.1) կետի «հեռարձարկումն կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «հեռարձակման անկախ կարգավորող մարմնի» բառերով.

4) իգ) կետը լրացնել «,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ խրախուսում է դրամական պարգեւատրմամբ»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում, իսկ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու դեպքում, նաեւ` առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ.2» կետով նախատեսված դեպքում խորհրդարանական լսումներն անցկացվում է Ազգային Ժողովի նախագահի սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 3-րդ պարբերության «կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «անկախ կարգավորող մարմնի» բառերով,

2) 8-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետություն կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով,

3) 19-րդ պարբերության գ) կետի «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» բառերը փոխարինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» բառերով,

4) 19-րդ պարբերության զ) կետի «Եվրախորհրդի» բառը հանել:

Հոդված 4. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի ա.2) կետը «կալանքը» բառից հետո լրացնել «եւ նա չի դատապարտվել ազատազրկման կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: