Armenian ARMSCII Armenian
Կ-7611-16.04.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)`

1) հավելված 1-ի «Թմրամիջոցներ» բաժնի`

ա. 4-րդ կետում «Ալֆա-մեթիլֆենտանիլ» բառից հետո լրացնել «(հիմքն ու աղերը)» բառերը, 18-րդ կետում «Ացետիլհիդրոկոդեին» բառը փոխարինել «Ացետիլդիհիդրոկոդեին» բառով, 36-րդ կետում «N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ)» բառերից հետո լրացնել «(հիմքն ու աղերը)» բառերը, 37-րդ կետում«N,N-դիմեթիլտրիպտամին (ԴԷՏ)» բառերը փոխարինել «N,N-դիմեթիլտրիպտամին (ԴՄՏ)» բառերով, 48-րդ կետում «Դիօքսֆենթիլի բուտիրատ» բառերը փոխարինել «Դիօքսաֆետիլ բուտիրատ եւ դրա աղերը» բառերով, 50-րդ կետում «Էթոնիտազին» բառը փոխարինել «Էտոնիտազեն եւ դրա աղերը» բառերով, 53-րդ կետում «Էթիցիկլիդին» բառը փոխարինել «Էտիցիկլիդին եւ դրա աղերը» բառերով, 55-րդ կետում «Էթգոնին» բառը փոխարինել «Էկգոնին» բառով, 56-րդ կետում «Էտօքսերիդին» բառից հետո լրացնել «եւ դրա աղերը» բառերը, 59-րդ կետում «Թիանեպթին» բառը փոխարինել «Թիանեպտին» բառով, 63-րդ կետում «Լեւոմետրոֆան» բառը փոխարինել «Լեւոմետորֆան» բառով, 92-րդ կետում «Մեթապոն» բատը փոխարինել «Մետոպոն» բառով, 93-րդ կետում «Մեթիլդեզոմորֆին» բառը փոխարինել «Մեթիլդեզորֆին» բառով, 106-րդ կետում «Մորֆին մետաբրոմիդ» բառերը փոխարինել «Մորֆին մեթիլբրոմիդ» բառերով, 109-րդ կետում «Նիկոկոդեին» բառը փոխարինել «Նիկոկոդին» բառով, 110-րդ կետում «Նիկոդեկոդեին» բառը փոխարինել «Նիկոդիկոդին» բառով, 119-րդ կետում «Պարա-ֆլուորֆենտանիլ» բառերը փոխարինել «Պարա-ֆլուորոֆենտանիլ» բառերով, 121-րդ կետում «Պետիդին» բառը փոխարինել «Պեթիդին» բառով, 122-րդ կետում «Պետիդինի միջակա միացություն Ա» բառերը փոխարինել «Պեթիդին ինտերմեդիատ A» բառերով, 123-րդ կետում «Պետիդինի միջակա միացություն Բ» բառերը փոխարինել «Պեթիդին ինտերմեդիատ B» բառերով, 124-րդ կետում «Պետիդինի միջակա միացություն Գ» բառերը փոխարինել «Պեթիդին ինտերմեդիատ Գ» բառերով, 148-րդ կետում «Քլոնիտազեն» բառը փոխարինել «Կլոնիտազեն եւ դրա աղերը» բառերով, 153-րդ կետում «Ֆենադոքսոն» բառը փոխարինել «Ֆենադօքսոն եւ դրա աղերը» բառերով.

բ. 28-րդ եւ 140-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

28

Բուպրենորֆին (հիմքը եւ աղերը)

0,002

140

Թեբաին

0,02

գ. 70-րդ, 146-րդ եւ 156-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

դ. 276-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր`277-286-րդ կետեր.

277

Դեմորֆան

0,02

278

Դեքսամֆետամին

0,01

279

Էտրիպտամին

0,001

280

Լեւամֆետամին

0,01

281

Նորպիպանոն

0,1

282

ՏՄԱ` dl-3,4,5-տրիմեթօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին

0,015

283

Օրիպավին

0,04

284

Ֆենատին

0,1

285

Ֆենոպերիդին

0,1

286

Բարբիտալ

0,1

2) հավելված 1-ի «Հոգեմետ նյութեր» բաժնի`

ա. 25-րդ կետում «4-մեթիլամիննորեքս» բառը փոխարինել«4-մեթիլամինորեքս» բառով, 29-րդ կետում «Պրոպիլհեքսիդրին» բառը փոխարինել «Պրոպիլհեքսեդրին» բառով.

բ. 51-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 52-64-րդ կետեր.

52

Ալլոբարբիտալ

0,1

53

Ալֆա-մեթիլ-4-մեթիլթիոֆենետիլամին (4-MTA)

0,05

54

Ամոբարբիտալ

0,1

55

Բուտալբիտալ

0,1

56

Սեկոբարբիտալ

0,1

57

Վինիլբիտալ

0,1

58

Ֆենետիլին

0,01

59

Տրոպիկամիդ

0,05

60

Զոլպիդեմ

0,01

61

Զոպիկլոն

0,01

62

Լեւոմեպրոմազին

0,3

63

Մեպրոբամատ

0,01

64

Պսեւդոէֆեդրին

0,1

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի հավելված 2-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.

10

Եղիսպակ կանխագուշակողների (Salvia Divinorum տեսակի բույս)

5

6-9

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: