Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-749-30.10.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում ավելացնել նոր 13-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, երբ դրանք արտադրող տնտեսվարող սուբյեկտը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունի կնքված քաղաքացիաիրավական պայմանագիր տվյալ ապրանքը «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտի հետ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտության  մասին

Ներկայումս ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկներից ոչ բոլորն ունեն համապատասխան հնարավորություններ օտարերկրյա շուկաների պահանջարկը լիովին բավարարելու համար եւ ոչ բոլորը ունեն հնարավորություններ անմիջական կապ ստեծելու այդ շուկաների հետ:

Սույն օրենքի ընդունմամբ կավելանան ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկները (մասնավորապես փոքր եւ միջին), կաճեն արտահանման ծավալները եւ կխթանվի նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը: