Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-739-16.10.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (10-ը հունիuի 2008 թվականի՝ ՀՕ-117-Ն՝ այսուհետ օրենք) վերնագրից հանել «Երեւան քաղաքում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «Երեւան քաղաքի վարչական տարածքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը «սահմանազատված պետական» բառերից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում  «Երեւանի քաղաքապետի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով.

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) «Երեւան քաղաքի վարչական տարածքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում» բառերով.

2) «ամրացված պետական» բառերից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը:

Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱUՏԱՏՈՂ ՓԱUՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը /նպատակը/

«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակն է հանրապետության բոլոր համայնքներում առկա` իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման եւ իրավական ձեւակերպման խնդրի լուծման իրավական հիմքերի սահմանումը:

«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանվեցին բավարար իրավական հիմքեր` Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բազմաթիվ անհատական բնակելի տների նկատմամբ իրարվունքների ձեւակերպման խնդիրը լուծելու համար: Գտնում ենք, որ նշված օրենքի կիրարկման արդյունքները Երեւան քաղաքի մասով վկայում են այն մասին, որ օրենքը հանդիսացավ բավականին արդյունավետ միջոց իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված եւ քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս մնացած անհատական բնակելի տների առկայության «բեռը» թեթեւացնելու համար: Հարկ է նշել, որ նման խնդիր առկա է ոչ միայն Երեւան քաղաքում, այլ հանրապետության մյուս բնակավայրերում եւ, մասնավորապես, այս խնդիրը բավականին արդիական է աղետի գոտու բնակավայրերում, որոնց դեպքում նշված խնդիրը դեռեւս չունի արդյունավետ լուծման միջոց:

Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նորմերը հարկավոր է կիրառել նաեւ հանրապետության մյուս բնակավայրերում եւս առկա իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների նկատմամբ, որը կարող է լուծվել հանրապետության մյուս բնակավայրերի համար նմանատիպ իրավական ակտի ընդունման կամ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս հանրապետության  բոլոր համայնքներում, եւ մասնավորապես բնակավայրերում, առկա են առանձին բնակելի տներ, իսկ որոշ վայրերում նույնիսկ ամբողջ թաղամասեր, որոնց նկատմամբ  դրանցում արդեն երկար տարիներ բնակվող քաղաքացիների գույքային իրավունքների իրավական ձեւակերպումը հնարավոր չէ լինում իրականացնել այդ բնակելի տների վերաբերյալ իրավունք հաստատող փաստաթղթերի բացակայության կամ առկա փաստաթղթերը ոչ լրիվ լինելու պատճառով: Այս խնդիրը հատկապես արդիական է Երեւան քաղաքում եւ աղետի գոտու բնակավայրերում: Մասնավորապես,  2001 թվականի մայիսի 15-ի դրությամբ՝ պետական հաշվառման արդյունքում միայն Երեւան քաղաքում հաշվառվեց 15-ից 20 հազ. առանձին կանգնած բնակելի տներ եւ նրանց կից կառույցներ եւ հողամասեր, որոնց նկատմամբ բացակայում էին իրավական փաստաթղթերը կամ առկա էին տարբերություններ գույքագրման փաստաթղթերի եւ գոյություն ունեցող փաստացի չափերի միջեւ: Աղետի գոտու բնակավայրերում այս խնդրի առաջացման օբյեկտիվ պատճառները հանդիսացան երկրաշարժից անմիջապես հետո բնակչությանը բնակելի կացարաններով ապահովելու նպակակով հաճախ առանց հողհատկացման եւ շինարարության փաստաթղթային ձեւակերպման գործընթացը պատշաճ իրականացնելու իրականացված լայնածավալ շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում եւս կառուցվեցին եւ բնակեցվեցին բազմաթիվ անհատական բնակելի տներ, որոնց նկատմամբ բնակիչների իրավունքները մինչ օրս չեն ստացել որեւէ իրավական ձեւակերպում:

1998թ-ից ձեւավորված օրենսդրական դաշտը, որն ավելի կատարելագործվեց 2005թ-ին ընդունված օրենսդրական բարեփոխումներով, 3-ից 4 անգամ հնարավորություն ընձեռնեց քաղաքացիներին օրինականացնելու իրենց բնակելի տները, ինչպես նաեւ դրանց կից կցակառույցները՝ դրանցով փաստացի զբաղեցված հողամասերով հանդերձ: Սակայն, օրինականացման նշված գործընթացների իրականացման արդյունքում հնարավոր չեղավ ամբողջությամբ լուծել քննարկվող խնդիրը, հիմնականում այն պատճառով, որ դրանց իրականացման իրավական հիմքերը սահմանող ակտերում տարբերակված մոտեցումներ չեն սահմանվել ինքնակամ կառույցների եւ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ, դիտարկելով այս երկու կատեգորիաները մեկ իրավական հարթության վրա` որպես ինքնակամ շինություններ եւ ինքնակամ զբաղեցված հողամասեր, որի արդյունքում իրավունք հաստատող փաստաղթղթերը չպահպանված անշարժ գույքի տիրապետողները եւս պետք է իրենց եւ իրենց իրավանախորդների կողմից տարիներ ի վեր օգտագործվող բնակելի շինությունների իրավական հիմքերի վերականգնումը իրականացնեն դրանց օրինականացման միջոցով` վճարովի հիմունքներով:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանվեցին բավարար իրավական հիմքեր` Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բազմաթիվ անհատական բնակելի տների նկատմամբ իրարվունքների ձեւակերպման խնդիրը լուծելու համար: Նշված օրենքի կիրարկման արդյունքները Երեւան քաղաքի մասով վկայում են այն մասին, որ օրենքը հանդիսացավ բավականին արդյունավետ միջոց իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված եւ քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս մնացած անհատական բնակելի տների առկայության «բեռը» թեթեւացնելու համար: Հարկ է նշել, որ նման խնդիր առկա է ոչ միայն Երեւան քաղաքում, այլ հանրապետության մյուս բնակավայրերում եւ, մասնավորապես, ինչպես արդեն նշվեց, այս խնդիրը բավականին արդիական է աղետի գոտու բնակավայրերում, որոնց դեպքում նշված խնդիրը դեռեւս չունի արդյունավետ լուծման միջոց:

«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նորմերը հարկավոր է կիրառել նաեւ հանրապետության մյուս բնակավայրերում եւս առկա իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների նկատմամբ, որը կարող է լուծվել հանրապետության մյուս բնակավայրերի համար:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող օրենքի նախագծի կարգավորման առարկան է հանդիսանում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման եւ դրանց իրավական ձեւակերպման համար Երեւան քաղաքում արդեն իսկ լայնորեն կիրառվող իրավական հիմքերի սահմանումը  հանրապետության մյուս համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացվող օրինագծի ընդունման արդյունքում կսահմանվեն լիարժեք իրավական հիմքեր հանրապետության բոլոր բնակավայրերում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման եւ իրավական ձեւակերպման խնդիրը լուծելու համար: Դրա շնորհիվ տարիներ ի վեր առանց իրավական ձեւակերպման բնակեցված անհատական բնակելի տները ի վերջո կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ` ինչի արդյունքում քաղաքացիները հնարավորություն կստանան անխափան իրականացնել սեփականության իրենց իրավունքները: Բացի այդ, հարկման դաշտ կբերվեն անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, ինչը լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի տեղական բյուջեների համար: