Armenian ARMSCII Armenian
Կ-736-17.03.2015,24.03.2015-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1)-րդ կետով.

«3.1) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելը.»

Հոդված 2. Օրենսգրքի 44.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «դատավորները» բառից հետո լրացնել «, արբիտրները եւ հաշտարարները» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որեւէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար։»:

Հոդված 4. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1)-րդ կետով.

«3.1) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ, երբ դատարանը եթե գտնում է, որ այդ համաձայնությունն առոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.»:

Հոդված 5. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետը վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ`  հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը.»:

2.  Օրենսգրքի 109-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ  կետ.

«8) հաշտարարության արդյունքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին:»

Հոդված 6. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նախագահողը պարզում է նաեւ, թե արդյոք կողմերը չեն ցանկանում իրենց վեճը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով հաշտարարության էությունը:»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ԳԼՈՒԽ 22.3-ով.

«ԳԼՈՒԽ 22.3 ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 149.10 Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը եւ հայցի հարուցումը դատարան

1. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը քաղաքացիաիրավական, աշխատանքային կամ ընտանեկան որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջեւ կնքված գրավոր համաձայնություն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ կանոնակարգում նախատեսելու միջոցով, այնպես էլ առանձին համաձայնագիր կնքելու միջոցով։

2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերն իրավունք ունեն սահմանել հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված հաշտարարության ժամկետը չի կարող գերազանցել հաշտարար նշանակվելու պահից վեց ամիսը: Հաշտարարության ընթացքում կողմերը իրավասու են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգել հաշտարարության ժամկետը միայն մեկ անգամ՝ մինչեւ վեց ամիս ժամկետով։ Հաշտարարության համար սահմանված ժամկետում կողմերի չհաշտվելու դեպքում, հաշտարարության գործընթացը համարվում է ավարտված` առանց կողմերի հաշտության: Եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերը հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ չեն սահմանել, ապա այդ ժամկետը օրենքով սահմանված առավելագույն՝ հաշտարար նշանակվելու պահից հաշվարկվող 6-ամսյա ժամկետն է։

3. Հաշտարարության մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձեւով` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, իսկ եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը ներառված է պայմանագրում, ապա այն ձեւով, որով կնքվել է պայմանագիրը: Սույն պայմանը չպահպանելը հանգեցնում է հաշտարարության մասին համաձայնության անվավերության, նման համաձայնությունն առոչինչ է:

4. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաեւ այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, եւ այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել:

5. Եթե կողմերը հաշտարարության արդյունքում չեն հաշտվում, ապա սույն հոդվածի սահմանափակումները չեն կիրառվում եւ չեն սահմանափակում դատարան հայց ներկայացնելու` կողմերի իրավունքը:

Հոդված 149.11 Հաշտարարության եւ հաշտարարի նշանակումը

1. Եթե կողմերը հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կամ այլ կերպ չեն սահմանել հաշտարարին ընտրելու ընթացակարգ, ապա հաշտարարի ընտրությունը կողմերը պետք է իրականացնեն վեճը առաջանալուց հետո մեկամսյա ժամկետում: Եթե կողմը խուսափում է հաշտարարի ընտրությունից, մյուս կողմը իրավունք ունի դիմելու դատարան հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե կողմերը չեն կարողանում ընտրել հաշտարար իրավունք ունեն դիմելու դատարան` արտոնագրված հաշտարար նշանակելու մասին դիմումով։ Դիմումը պետք է պարունակի սույն մասով նախատեսված տեղեկություններ, դիմումին պետք է կցվի հաշտարարության համար հիմք հանդիսացող ապացույցը, ինչպես նաեւ ստորագրվի դիմող անձի կամ լիազորված անձի կողմից: Դիմումը եւ կից փաստաթուղթը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարար, եթե դիմումը համապատասխանում է սույն մասով սահմանված պահանջներին։

2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ վարույթի ցանկացած փուլում Դատարանը կողմերին հաշտեցնելու նպատակով, կողմերի համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:

3. Հաշտարարություն նշանակելու վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում, որտեղ նշվում են կողմերը, կողմերի միջեւ առկա վեճի բնույթը եւ հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները, ինչպես նաեւ հաջորդ դատական նիստի օրը եւ ժամը: Դատարանի որոշումը գործի բոլոր նյութերի պատճենների հետ միասին որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում հանձնվում է արտոնագրված հաշտարարին: Հաշտարարության արդյունքում կողմերի չհաշտվելու դեպքում, գործի քննությունը շարունակվում է ընդհատման պահից:

4. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը իրականացնում է արտոնագրված հաշտարարների ծանրաբեռնվածության հաշվառումը։ Դատարանի որոշման հիման վրա արտոնագրված հաշտարարն ընտրվում է համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից ըստ ազգանվան այբբենական հերթականության` արտոնագրված հաշտարարի ծանրաբեռնվածության աստիճանին համապատասխան։ Ամենաքիչ  ծանրաբեռնվածություն ունեցող արտոնագրված հաշտարարը ընտրվում է անկախ ազգանվան այբբենական հաջորդականությունից։

Արտոնագրված հաշտարարի թափանցիկ ընտրությունն ապահովելու նպատակով  Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, ինչպես նաեւ ներդրվել սահմանված պահանջների կատարումն ապահովող ընտրության ավտոմատացված համակարգեր։

Հոդված 149.12 Դատարանի կողմից նշանակված հաշտարարության շրջանակն ու ժամկետները

1. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:

2. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով:

3. Դատարանի կողմից նշանակվող հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում արտոնագրված հաշտարարի նշանակման օրը:

Հոդված 149.13 Հաշտարարության ավարտը

1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաեւ հաշտարարը, ցանկացած պահի կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:

2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից յուրաքանչյուրի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դրա մեկական բնօրինակ տրվում է կողմերին եւ եւս երկու բնօրինակ պահվում է հաշտարարի մոտ:

3. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում` արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:

4. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է դատարանին` վեճը հաշտարարությամբ լուծելու եւ գաղտնիության պայմանի մասին։  Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունը ընդհատման պահից։

5. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դատարանը դատական նիստի ժամանակ հաստատում է կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը, կամ հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությամբ սահմանված դեպքում` կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:

6. Ստանալով հաշտարարի պատշաճ ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին` դատարանը նիստ է նշանակում եւ ծանուցումը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում սույն հոդվածով սահմանված կարգով հաստատում է հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը կամ շարունակում է գործի քննությունը:

7. Եթե հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից վեց ամսվա ընթացքում դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան`  կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմումին կցվում են հաշտության համաձայնության բնօրինակը, դատարան դիմելու մասին մյուս կողմի կողմից ծանուցումը ստանալու մասին փաստը հավաստող ապացույցը։ Դատարանը վերադարձնում է սույն մասի պահանջներին չհամապատասխանող դիմումը՝ դիմումը ստանալու հաջորդ օրը։

9. Ստանալով սույն հոդվածի 7-րդ մասին պահանջներին համապատասխանող դիմումը` դատարանը նշանակում է դատական նիստ եւ երեսնօրյա ժամկետում կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։

10. Արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված դատավարական նորմերի պահանջներին համապատասխան՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

Հոդված 149.14 Հաշտարարության հետ կապված ծախսերը

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ Հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ:

2. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության առաջին չորս ժամերը, որոնք ներառում են նաեւ հաշտարարության գործի նախապատրաստական փուլը եւ հաշտարարական գործի կառավարումը, արտոնագրված հաշտարարի կողմից իրականացվում են անվճար:

3. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, եւ կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»:

Հոդված 8. Օրենսգրքի 132-րդ հոդվածում.

1) 5-րդ մասի 7-րդ կետում «բողոքը:» բառը փոխարինել «բողոքը.» բառով:

2) 5-րդ մասը լրացնել 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«8) Դատարանի կողմից հաշտարարություն նշանակելու, հաշտարարություն իրականացնելու ժամկետի մասին նշում:»:

Հոդված 9. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Օրենքներում փոփոխությունների եւ լրացումների կատարումը նախ եւ առաջ պայմանավորված է վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացման եւ ներդրման հեռանկարով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ողջ աշխարհում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առավել հեռանկարայիններն են հանդիսանում արբիտրաժը, ֆինանսական համակարգի հաշտարարը եւ հաշտարարությունը: ԵՎ եթե առաջին երկուսը Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգավորում ստացել են, ապա հաշտարարության ինստիտուտը ընդհանրապես բացակայում է ՀՀ իրավական համակարգում: Այդ իսկ պատճառով առաջարկվող օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկվող փաթեթը նախ եւ առաջ ուղղված է հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս հաշտարարությունը` որպես իրավական ինստիտուտ, գոյություն չունի ՀՀ  իրավական համակարգում, ինչպես նաեւ բացակայում է իրավական դաշտ, որը կկարգավորեր հաշտարարության ոլորտը: Հարկ է նշել, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում գործում էին միջնորդ դատարաններ, որոնք իրենց էությամբ հանդիսանում էին արբիտրաժային դատարաններ, որոնք կարող էին լինել ինչպես մշտապես գործող, այնպես էլ ստեղծված տվյալ վեճի կարգավորման համար (ad հօc): Դրանց որոշումների կատարումը իրականացվում էր կամավոր: Պարտադիր էր միջնորդական համաձայնության առկայությունը վարույթը սկսելու համար, կիրառվող իրավունքը կարող էր ընտրվել կողմերի կողմից, ինչպես նաեւ դատավարության լեզուն եւ միջնորդներին ընտրում էին կողմերը` այն ամենը ինչ բնորոշ է արբիտրաժին:

Ներկայիս օրենսդրությունում առկա են որոշակի դրույթներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հաշտարարության զարգացման համար: Մասնավորապես, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ», իսկ 120-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Նախագահողը պարզում է, արդյոք, հայցվորը պնդում է իր պահանջները, պատասխանողն, արդյոք, ընդունում է հայցվորի պահանջները, եւ կողմերը չեն ցանկանում, արդյոք, կնքել հաշտության համաձայնություն»: Մեկ այլ օրինակ է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, որն ուղղակիորեն ամրագրում է դատավորի հնարավորությունը` ուղղակի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու նպատակով եւ նրանց տրամադրել 3 ամիս հաշտվելու համար:

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի կարգադրության մասին, որի գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ իրավական եւ դատական համակարգի համապատասխանությունը ժամանակակից իրավական պետության չափանիշներին: Մասնավորապես, հաշտարարության վերաբերյալ նշվում է, որ հարկավոր է խթանել Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերը եւ որ ապագա քրեական օրենսգրքի մշակման ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ քրեական պատասխանատվությանն այլընտրանք հանդիսացող միջոցների, մասնավորապես, հաշտարարության նախատեսման հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. միջոցառումների ծրագրում նույնպես որոշակի նշանակություն է տրվում վեճերի այլընտրանքային լուծման ձեւերին, մասնավորապես` հաշտարարությանը: Այսպես, ծրագրում նշվում է, որ դատարանների աշխատանքի բարելավման նպատակով հարկավոր է կատարել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման հեռանկարների եւ միջազգային փորձի ուսումնասիրությունը: Ինչպես նաեւ նշվում է, որ ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ է նաեւ մշակել միջնորդ-հաշտարարության իրականացման օրենսդրական դաշտը, ինչպես նաեւ իրականացնել միջնորդ-հաշտարարների  մասնագիտական պատրաստման ծրագրեր:

Նշենք, որ 2012 թվականի ընթացքում տեղի ունեցան երկու կարեւոր իրադարձություններ` նվիրված հաշտարարության զարգացմանը: Առաջինը` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եւ Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող “Աջակցություն Հայաստանում արդարադատության” ծրագրի շրջանակում տեղի ունեցած դատավորների համար վերապատրաստումն էր` նվիրված հաշտարարության ոլորտում հմտությունների կատարելագործմանը, իսկ երկրորդը` նույն ծրագրի շրջանակներում ԷյԴիԱր Փարթներս մեդիացիոն ընկերության եւ Աշխատանքի իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված “Հաշտարարության զարգացումը Հայաստանում” միջազգային համաժողովն էր:

Ներկայումս հաշտարարության անցկացման ոլորտում առկա են հետեւյալ խնդիրները.

3. Առաջարկվող լուծումները

3.1 Նպատակներ

3.2 Հաշտարարության զարգացման սկզբունքերը ՀՀ-ում

Հաշտարարությունը` որպես անկախ ինստիտուտ

Հաշտարարությունը պետք է կառուցվի ՀՀ դատական համակարգից անկախ, սակայն այն պետք է կառուցվի նաեւ դատարանների կողմից եւ դրանց կից: Դատարանի կողմից իրականացվելու դեպքում (court-annexed mediation) հաշտարարությունը պետք է լինի մասամբ անվճար: Հաշտարարությունը կարող է իրականացվել թե՛ հաշտարարությամբ զբաղվող մասնագիտացված կենտրոնի, թե՛ անկախ հաշտարարի, թե՛ հաշտարարության վերապատրաստում անցած դատավորի կողմից:

Հաշտարարության զարգացում` անկողմնակալության եւ կոնֆիդենցիալության հիման վրա

Սույն սկզբունքները պետք է ամրագրվեն օրենսդրական մակարդակով: Հաշտարարը իրավունք չունի վեճի լուծման համար որոշում կայացնել: Հաշտարարության ընթացքում բացահայտված ցանկացած տեղեկություն չի կարող ներկայացվել դատարան:

Հաշտարարության պարտադիրության ամրագրում օրենսդրական մակարդակով` որպես նախադատական փուլ

Հաշտարարությունը պետք է պարտադիր լինի մինչեւ բուն դատաքննության հասնելը որոշակի հստակ սահմանված գործերի համար (օրինակ` ամուսնաընտանեկան, աշխատանքային գործերով, անշարժ գույքի վերաբերյալ գործերով եւ այլն): Կողմերին պետք է տրվի ժամանակ եւ հնարավորություն, որպեսզի նրանք վեճը փորձեն լուծել հաշտարարության միջոցով (օրինակ` 1-3 ամիս): Հաշտարարության միջոցով վեճի չլուծման դեպքում կողմերը պետք է ներկայացնեն հաշտարարության ձախողման վերաբերյալ փաստաթուղթ, որը հիմք է դատաքննությունը սկսելու/շարունակելու համար:

Որակավորում

Հաշտարարների որակավորրումը պետք է իրականացվի ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում որակավորում իրականացնող հանձնաժողովում պետք է ներգրավվեն անձինք, ինչպես ՀՀ դատական համակարգից, այնպես էլ արդարադատության նախարարությունից եւ իրավաբան-գիտնականներ:

Ոլորտային կարգավորում

Սկզբնական փուլում հաշտարարության զարգացում միայն քաղաքացիական, առեւտրային, աշխատանքային, ընտանեկան գործերով: Քրեական եւ վարչական գործերով հաշտարարության հնարավորությունը պետք է դիտարկել դրա զարգացման երկրորդ փուլում:

3.3. Հաշտարարության զարգացման քայլերը

Իրավական հիմքերի ստեղծում

Հաշտարարության զարգացման համար անհրաժեշտ է նախ եւ առաջ մշակել համապատասխան օրենսդրություն, որը թույլ կտա ապահովել ոչ միայն այդ ինստիտուտի նախնական զարգացում, այլեւ ապահովել դրա զարգացման կայունությունը: 2012 թ.-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Հաշտարարության զարգացումը Հայաստանում» միջազգային համաժողովի ընթացքում քննարկվեց «Հաշտարարության մասին» օրենքի ոչ պաշտոնական նախագիծը, որը կարող է հիմք ծառայել հաշտարարության վերաբերյալ օրենսդրության մշակման համար:

Նպատակները. Դարձնել հաշտարարությունն իրավական ինստիտուտ, ամրագրել հաշտարարության վերաբերյալ համաձայնության եւ հաշտարարական հաշտության համաձայնության իրավական հիմքերը, ստեղծել հաշտարարների իրավական երաշխիքները, սահմանել հաշտարար դառնալու չափանիշները եւ այլն

Կանխատեսելի ժամանակացույց. Օրենսդրական փաթեթը, որը պետք է ներառի Հաշտարարության ՀՀ Քաղաքացիական դատավարությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքը եւ ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքները կարող է մշակվել եւ քննարկման դրվել մինչեւ 2015 թ.-ի մարտի 30-ը:

Հաշտարարների որակավորումը

Հաշտարարությամբ զբաղվելու հնարավորությունը պետք է չսահմանափակել միայն հաշտարարությունով: Սակայն դատարանին կից հաշտարարություն անցկացնելու իրավունք ունեն միայն որակավորում ունեցող հաշտարարները: Ընդ որում` ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է մշակի հստակ չափանիշներ, որոնց համաձայն` այդպիսի սուբյեկտները պետք է անցնեն այդ որակավորումը: Նախարարությունը պետք է մշակի հատուկ սկզբունքներ, որոնց համաձայն` օտարերկրյա վերապատրաստումները կարող են հիմք ընդունվել ՀՀ-ում հաշտարարական գործունեություն ծավալելու համար:

Կանխատեսելի ժամանակացույց. Վերապատրաստման եւ հավատարմագրման չափանիշները պետք է հաստատվեն օրենսդրական փաթեթի հետ միասին կամ առավելագույնը օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում:

Դատավորների, փաստաբանների եւ իրավաբանների վերապատրաստում

Պետք է անցկացնել շարունակական վերապատրաստման դասընթացներ արտասահմանյան եւ տեղական մասնագետների ներգրավմամբ, որոնք թույլ կտան բարձրացնել հաշտարարության վերաբերյալ իրավագիտակցությունը, ինչպես նաեւ ձեւավորել համապատասխան հմտություններ:

Նպատակները. Մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ունենալ առնվազն 5-10 վերապատրաստված կենսաթոշակի անցած դատավոր, ովքեր կկարողանան անցկացնել հաշտարարություններ: Վերապատրաստումները պետք է իրականացվեն թեԲ քաղաքային, թեԲ մարզային մակարդակով:

Ինքնակառավարվող մարմնի ստեղծում

Հաշտարարների էթիակայի բարձր չափանիշների ամրագրման նպատակով եւ նրանց գործունեության նկատմամբ մասնագիտական կարգավորում սահմանելու խնդրով կհիմնվի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն: Բոլոր հաշտարարները պետք է լինեն հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ եւ իրականացնեն իրենց գործունեությունը` հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության` հաշտարարի էթիկայի կանոններին համապատասխան: Միության շրջանակներում ստեղծվում է Էթիկայի հանձնաժողով, որը քննելու է հաշտարարների նկատմամբ հարուցված կարգապահական գործերը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:       Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են  աշխատողի եւ գործատուի փոխադարձ համաձայնությամբ վեճերը արբիտրաժի լուծմանը հանձնելու, ինչպես նաեւ հաշտարարության մասին համաձայնության իրավական հիմքերը, մասնավորապես` սահմանվում են հաշտարարության եւ հաշտարարների նշանակման, հաշտարարության վերաբերյալ համաձայնություն կնքելու ընթացակարգերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է  ՀՀ  իրավական համակարգում ներդնել հաշտարարության ինստիտուտ:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության  գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի   14-ի  N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում է`

1. Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ներդնել վեճերի արտադատական կարգով լուծման այլընտրանքային տարատեսակներից` հաշտարարության ինստիտուտը,

2. հիմք դնել հաշտարարության զարգացմանը եւ կայացմանը քաղաքացիական, աշխատանքային եւ ընտանեկան հարաբերությունների հետ կապված գործերով՝ նպատակ ունենալով բեռնաթափել ՀՀ դատական համակարգը,

3.հաշտարարության համար սահմանված ժամկետում հաշտության համաձայնություն կնքած անձին վճարված պետական տուրքի գումարը ետ վերադարձնել 50, 40, 30 տոկոս չափաբաժիններով, եթե հաշտարարությունը նշանակվել է համապատասխանաբար՝ առաջին ատյանի, վերաքննիչ ատյանի, վճռաբեկ դատարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենա, իսկ ծախսերի վրա կլինի չեզոք:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: