Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-737-14.10.2009-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «դ», «ե» բառերից հետո լրացնել «եւ 9 հոդվածի 2-րդ մասի «ա» բառերը:

Հոդված 2. Օրենքի.

1) 8-րդ հոդվածում ավելացնել  նոր 3` մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3`. Սույն օրենքի  9 հոդվածի 2-րդ մասի «ա» կետում նշված իրերի մանրածախ առուվաճառքի դեպքում այդ իրերի հարգի, կշռի, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի եւ որակի բնութագրերի համապատասխանության համար պատասխանատվությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը, եթե այդ իրերը հարգադրոշմված չեն Հայաստանի Հանրապետությում լիցենզավորված անձանց տարբերանիշով :».

2) 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետից հանել «եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը (խմբաքանակը) մաքսային հսկողության ներքո ներկայացնում է հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց` հարգորոշման նպատակով: Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա դրոշմում են իրենց տարբերանիշը, որի համար տալիս են համապատասխան տեղեկանք» բառերը:

3) Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «լիցենզիա ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այլ երկրներից ներկրվող թանկարժեք մետաղների ջարդոններ եւ թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքներ ներմուծելիս, որոնք ունեն այդ իրերի հարգը հավաստող տեղեկանք»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը: 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ    ներկայացված առաջարկությունների մասին

Առաջարկության հեղինակ
Առաջարկության բովանդակություն
Եզրակացություն
ՀՀ կառավարություն
Առաջարկում ենք  «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք 8-րդ հոդվածում ավելացնել  նոր մաս, որով կսահմանվի, որ 9 հոդվածի 2-րդ մասի «ա» կետում նշված իրերի մանրածախ առուվաճառքի դեպքում այդ իրերի հարգի, կշռի, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի եւ որակի բնութագրերի համապատասխանության համար պատասխանատվությունը  կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը, եթե այդ իրերը հարգադրոշմված չեն Հայաստանի Հանրապետությում լիցենզավորված անձանց տարբերանիշով:
Ընդունվել  է: