Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-732-05.10.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հունիuի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում առաջացած վնաuը պահուuտների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեuուն oրվա ընթացքում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, որպեu ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում իր կողմից թողարկված արժեթղթեր: Այդ արժեթղթերի տրամադրումը եւ հետգնումն իրականացվում են շուկայական գնով: Այդ արժեթղթերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն մասով նախատեսված արժեթղթերի տեսակը, ինչպես նաեւ այդ արժեթղթերի տրամադրման, հետգնման, տոկոսադրույքի հաշվարկման եւ վճարման կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքվող պայմանագրով:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. «բանկի» բառից հետո լրացնել «բաշխման ենթակա» բառերը.

2. «բ» ենթակետում «մուրհակների մարմանը» բառերը փոխարինել «արժեթղթերի հետգնմանը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «կազմակերպությունների կողմից» բառերից հետո լրացնել «` աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան» բառերով:

Հոդված 4. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես Կենտրոնական բանկի կապիտալում ներդրում Կենտրոնական բանկին տրամադրված մուրհակը փոխարինվում է սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված արժեթղթերով դրանց շուկայական գնով` այդ հոդվածով նախատեսված պայմանագրով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես Կենտրոնական բանկի կապիտալում ներդրում Կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի առկայության դեպքում Կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթից Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետին համապատասխան կատարվող մասհանումների իրականացման կարգը եւ պայմանները սահմանվում են սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պայմանագրով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակն է ապահովել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՀՀ կառավարության համատեղ հուշագրի համաձայն ՀՀ ԿԲ կանոնադրական կապիտալում պետական ցպահանջ անտոկոս մուրհակը շուկայականի փոխարինումը: Նշված միջոցառումը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում:

Խնդիրն այն է, որ Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում առաջացած պահուuտների հանրագումարը գերազանցող վնաuը ծածկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից գործող օրենքի համաձայն տրամադրվող անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը չի համապատասխանում Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով ակտիվի համար սահմանված չափանիշներին, այն է՝

ա/ ակտիվը ճանաչվում է հաշվեկշռում, եթե հավանական է, որ դրա հետ կապված տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն եւ

բ/ այն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն չափվել:

ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը որպես ակտիվ ճանաչելու  հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի արտաքին աուդիտորների եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Որպես խնդրի լուծում առաջարկվել է անտոկոս ցպահանջ մուրհակը փոխարինել տոկոսային արժեթղթերով:

Օրենքով հստակ սահմանվում է նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանuական հաշվետվության  վերuտուգումն իրականացվում է աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: