Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-724-28.09.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասից հանել «բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ» բառերը, իսկ «Բաժնետիրական» բառը փոխարինել «Օրենքով սահմանված դեպքում բաժնետիրական» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ եւ չորրորդ, 2-րդ մասի երկրոդ, 3-րդ մասի երկրորդ պարբերություններից հանել «բացառիկ» բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենսդրական այս առաջարկությունների նպատակն է ուժեղացնել բաժնետիրոջ սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանության աստիճանը եւ կորպորատիվ կառավարման համակարգը, ինչպես նաեւ հնարավորություն տալ բաժնետիրական ընկերությանը գործել ճկուն` ի դեմս իր կառավարման մարմինների եւ վերջիններիս կողմից կայացվող որոշումների:

Ըստ այդմ, քաղ.օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունների նպատակն է մեծացնել ընկերության կանոնադրության դերը` բաժնետերերի եւ ընկերության կառավարման մարմինների միջեւ հարաբերությունները սահմանելու գործում:

Բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքում փոփոխությունները միտված են.

  • Օրինագծի 1-ին հոդվածի փոփոխությունը առաջարկվում է այն բանի համար, որ բաժնետիրոջ նախապապատվության իրավունքի իրացումը լինի անխոցելի: «Վաճառվող» բառի օգտագործումը կարող է հանգեցնել դեպքերի, երբ նվիրտավության պայմանագրով բաժնետերը կարող է խուսափել այլ բաժնետերերին իր բաժնետոմսերը փոխանցելուց: Այսինք իրականում վաճառելով, սակայն նվիրատվություն ձեւակերպելով` բաժնետերն այլ բաժնետերերին փաստացի կարող է զրկել օտարվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքից:
     
  • օրինագծի 2-րդ հոդվածի փոփոխությամբ վերացվում է 34 եւ օրինակ 35 հոդվածների միջեւ տարընթերցումները: Վերջինի 6-րդ մասով մասնավորապես նախատեսվում է կանոնադրական կապիտալի մեծացման հնարավորություն նաեւ խորհրդի որոշմամբ, ի հարկե կանոքնադրությամբ նախատեսված լինելու դեպքու, մինչդեռ 34 հոդվածի 1-ին մասը այդ հնարավորությունը տալիս է միայն բաժնետերերի ընդհանուր ժողովին, ինչը լրացուցիչ չհիմնավորված դժվարություն է ստեղծում ընկերության համար:
     
  • օրինագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել բաց ընկերության համար լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու համար նախատեսված անիմաստ սահմանափակումը: Առկա սահմանափակումը, որեւէ էական հարց չի կարգավորում, բացի լրացուցիչ դժվարություններ ստեղծելուց, քանի որ պահանջվում է առնվազը 2 ընդհանուր ժողովի գումարում:
     
  • օրինագծի 4-րդ հոդվածոց առաջարկվող փոփոխությունը միտված է ընդլայնելու ընկերության կողմից ֆինասական միջոցներ ներգրավելու գործիքակազմը` կապված արտոնյալ բաժնետոմսերի հետ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերի, ինչպես նաեւ ֆինանսական տարբեր գործիքներով միջոցների ներգրավման դասակարգումները գերազանցապես ֆինանսական ստանդարտների կարգավորման, այլ ոչ թե օրենքով խիստ սահմանափակումների տիրույթում է:
     
  •  Օրինագծի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության նպատակն է ուժեղացնել կորպորատիվ կառավարման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգերը: Առաջարկության իրացումը հնարավորություն կտա ընկերությանը իր աշխատակացիներին ընդգրկելու ընկերության կառավարման եւ շահույթի բաշխման գործընթացներում, ինչը ներկայումս միջազգային պրակտիկայում դիտվում է որպես աշխատանքի եւ ընկերության արտադրողականությունը բարձրացնելու կարեւոր միջոցներից:
     
  •  օրինագծի 6-րդ հոդվածի համաձայն. այս բառերը հանելով, օրենսդրորեն հնարավորություն  է տրվում կատարել աշխարհում շատ տարածված` ընկերության պարտքերի ռեստրուկտուրիզացիա, որի արդյունքում ընկերության պարտատերերը դառնում են բաժնետերեր:
     
  • օրինագծի 7-րդ հոդվածով ներկայացվող փոփոխությունը միտված է բաժնետերերի իրավունքների պաշտպանությանը: Հոդվածի ներկայիս ձեւակերպումը, ընկերությանը հնարավորություն է տալիս առանց բաժնետիրոջ համաձայնության գնել վերջինիս բաժնետոմսը: Առաջարկվող ավելացումը ընկերությանը զրկում է այդպիսի հնարավորությունից:
     
  • օրինագծի 8-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության նպատակն է վերացնել օրենքի 60 եւ 61 հոդվածների միջեւ առկա անհամապատասխանությունը, որն արտահատվում է «խոշոր գործարք» հասկացության եւ դրա վերաբերյալ որոշման կայացման մեխանիզմի միջեւ:
     
  • օրինագծի մյուս հոդվածները միտված են հստակեցնելու ընկերության կառվարաման մարմինների միջեւ իրավասությունները, մեծացնելու կանոնադրության դերը, ինչես նաեւ բխում են իրավական տեխնիկայի կանոններից: