Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7121-25.09.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը (1996 թվական, հունիսի 30, ՀՕ-69-Ն) 38-րդ հոդվածից հետո լրացնել նոր 38.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 38.1 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վարկերի տրամադրումը

Այն դեպքում, երբ հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը եւ/կամ վճարունակությունը) Կենտրոնական բանկը կարող է, իր խորհրդի կողմից սահմանված կարգով, պայմաններով եւ ժամկետներով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրել բյուջետային երաշխիքով ապահովված վարկեր` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով նախատեսված բյուջետային երաշխիքի տրամադրման դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

Նախագծերի ներկայացումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով. ավանդների երաշխավորման համակարգի դերը եւ նշանակությունը հատկապես կարեւորվում է ֆինանսական ցնցումների եւ ճգնաժամերի պայմաններում: Արդյունավետ երաշխավորման համակարգի առկայությունը կարող է առանցքային նշանակություն ունենալ ֆինանսական շուկաների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման գործում: Միջազգային ֆինանսական շուկաներում ստեղծված իրավիճակի պայմաններում, մի շարք երկրների կողմից վերանայվում են ավանդների ապահովագրման համակարգերի գործունեությունը եւ դրանց հետ կապված խնդիրները: Ներկայումս երկրների կողմից միջոցառումներ են իրականացվում այդ համակարգերի կատարելագործման ուղղությամբ:

Հաշվի առնելով վերը նշվածը` Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է երաշխավորված ավանդների ծածկույթի ներկայիս մակարդակի գնահատում: Արդյունքում պարզվել է, որ ԵՄ օրենսդրության չափանիշներին առավելագույնս համապատասխանելու եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կառուցվածքային ուղենիշը բավարարելու նպատակով անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել երաշխավորված ավանդների չափի եւ դրա ֆինանսավորման անհրաժեշտությունից բխող միջոցառումների պարբերաբար վերանայման քաղաքականության ներդրում  եւ երաշխավորված ավանդների չափի ավելացման արդյունքում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների համալրման մեխանիզմների սահմանում: