Armenian ARMSCII Armenian
Կ-4685-20.03.2014,20.02.2015-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ`«Օրենք») 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժզ» կետով.

«ժզ) համայնքի տարածքում մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 112-րդ մասով.

«112. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժզ» կետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝

ա) 3 հա մինչեւ 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար 2.500.000 ՀՀ դրամ.

բ) 5 հա մինչեւ 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար 5.000.000 ՀՀ դրամ.

գ) 7 հա մինչեւ 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար 7.000.000 ՀՀ դրամ

դ) 10 հա ավել մակերես ունեցող գերեզմանատների համար 10.000.000 ՀՀ դրամ»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: