Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7051-17.09.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 5-րդ կետում «տրամադրումը:» բառը փոխարինել «տրամադրումը.» բառով.

2) լրացնել 6-րդ եւ 7-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ`

«6) Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների եւ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով եւ բովանդակությամբ հարկային մարմիններին տրամադրումը.

7) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման հիման վրա հարկային մարմիններին Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: