Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-691-12.09.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի, ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետեւ` օրենք) 15-րդ հոդվածի`

1)  11-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում  հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու մասին որոշում:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում.

1)  հանել «իսկ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի,» բառերը,

2) «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «եւ բարձրագույն պաշտոններում» բառերը,

3) «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերով:

Հոդված 3.   Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «, իuկ աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաuտանի Հանրապետության վարչապետը` համապատաuխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ, իuկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերը հանել:

Հոդված 4.   Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ներկայումս «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահը պարտավոր է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին պրտադիր նշանակել այդ պաշտոնում:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերոհիշյալ պաշտոնները իրենց բնույթով Հայաuտանի Հանրապետության համար մեծ կարեւորություն են ներկայացնում եւ այդ պաշտոնները զբաղեցնել ցանկացող անձինք պետք է բավարարեն մի շարք պահանջների, քանի որ դրանք աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատաuխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, առկա խնդիրների բարդության, գիտելիքների եւ հմտությունների առումով պատասխանատու եւ բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող պաշտոններ են, որը զբաղեցնող անձը պետք է օժտված լինի վերոհիշյալ որակներով, ինչը ստուգելը մեր կարծիքով հնարավոր չէ միայն քաղաքացիական ծառայության մրցույթի արդյունքներով, ուստի եւ Հայաuտանի Հանրապետության Նախագահը կաշկանդված չպետք է լինի այդ պաշտոններում նշանակումներ կատարելիս, այլ պետք է ունենա ընտրության հնարավորություն:

Նշված պահանջների ապահովման երաշխիքը կարող է հանդիսանալ ներկայացված նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը, որի համաձայն`

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու մասին որոշում: Ընդ որում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված ժամկետում տվյալ պաշտոնում նշանակում չկատարելը նոր մրցույթ անցկացնելու հիմք է հանդիսանում: Ներկայացված փոփոխության համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահը կաշկանդված չէ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջարկությամբ մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (հրամանագիր ընդունելու միջոցով) նշանակելու տվյալ պաշտոնում, այլ նրան հնարավորություն է վերապահում որոշելու մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին տվյալ պաշտոնում նշանակելու կամ չնշանակելու մասին հարցը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի ընդունումը պայմանավորված է նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությամբ:

3. Նախագծի 3-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը պայմանավորված է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում եւ 15-րդ հոդվածի 11-րդ մասի երրորդ պարբերությունում առկա հակասությունը վերացնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես` օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, մինչդեռ այս լիազորությունը օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ պարբերության պահանջների համաձայն պատկանում է Հայաստանի Հանրապետության Նախագահին: