Armenian ARMSCII Armenian
Կ-688-16.12.2014-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում.

1)   1-ին պարբերությունում «51-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «51-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով,

2)   3-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թվականի հունիս ամսվա համար պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած ?հաշվարկված? դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 2 տոկոսը, իսկ մինչեւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելը աշխատած եւ ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։  

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասի» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով սահմանված է քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակի իրավունքը անցումային շրջանում:

Մասնավորապես, նշված հոդվածով կենսաթոշակի իրավունք է սահմանված մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված՝ 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ ունեցող ծառայողի համար, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում է նշանակվել օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

Հարկ է նկատի ունենալ, որ վերը նշված դրույթները օրենքում տեղ են գտել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ օրենքի 56-րդ հոդվածում առկա է սխալ հղում:

Մասնավորապես, վերը նշված դրույթները վերաբերում են այն անձանց, ովքեր քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում են նշանակվել պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններից:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության եւ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինների քննիչներին քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակելուն վերաբերող դրույթներն արտացոլված են եղել 52-րդ հոդվածի 4-րդ մասում:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոխվել են հոդվածների եւ մասերի համարակալումը, որը չի արտացոլվել 56-րդ հոդվածում:

Միաժամանակ, օրենքի համաձայն՝ կենսաթոշակի չափը հաշվարկվում է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվելու ամսվան նախորդող ամսվա համար պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարից:

Խնդրո առարկա դրույթների համար ելակետ է հանդիսացել այն հանգամանքը, որ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում քննիչի պաշտոն զբաղեցնող անձինք քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվելու են հուլիս ամսին, հետեւաբար, նրանց կենսաթոշակը հաշվարկվելու է 2014 թվականի հունիս ամսվա դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարից:

Օրենքի ընդունման եւ օրենքի հիման վրա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվելու ժամկետներով պայմանավորված՝ առաջացել է օրենսդրական բաց, քանի որ բացակայում է կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվելու ամսվան նախորդող ամսվա համար քննիչի համար հաշվարկվել է ոչ թե դրամական բավարարում, այլ աշխատավարձ՝ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն):

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացումներ կամ եկամուտների էական նվազեցումներ չեն նախատեսվում (անհրաժեշտ միջոցները նախատեսված են 2015 թվականի ՀՀ պետական բյուջեով): 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում են քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կլինի չեզոք:
 

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: