Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6831-21.08.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ օրենք).

1) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) Միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերությունում «պաշտպանության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «կարգերով» բառից հետո լրացնել «եւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 մասով.

«2.1 Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելու հետ միասին ծանուցում է լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Նման պարտավորությունների փոփոխության դեպքում լիցենզավորող մարմինը այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պարտավոր է ծանուցել լիցենզավորված անձին:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 12.1. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ-ՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք` նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում կամ տարանցիկ փոխադրում իրականացնելը, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական պայմանագիր ստորագրելը, պարտավոր են ստանալ լիցենզավորող մարմնի եզրակացությունը` այդ գործունեության` սույն ?րենքի 5-րդ հոդվածով սահմանված նպատակներին համապատասխանելու վերաբերյալ:

Եզրակացությունը ստանալու նպատակով անձը պարտավոր է լիցենզավորման կարգով սահմանված պահանջների համաձայն լիցենզավորող մարմին ներկայացնել պատշաճ կարգով հաստատված հետեւյալ տեղեկությունները.

1) ներմուծող կամ արտահանող, կամ տարանցիկ փոխադրում իրականացնող կազմակերպության գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին.

2) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին.

3) ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում ներմուծվող պետության լիազոր մարմնի հավաստումն այն մասին, որ ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերջնական օգտագործողին, այդ արտադրանքը չի օգտագործվի այլ նպատակներով, քան հայտարարված է եւ չի փոխանցվի որեւէ այլ երրորդ երկիր կամ այլ անձի` առանց արտահանող կողմի լիցենզավորող մարմնի գրավոր համաձայնության.

4) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրում իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին.

5) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման պայմանագրերում նախատեսված ներմուծվող կամ արտահանվող, կամ տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը, իսկ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության դեպքում` նաեւ կնքման ենթակա պայմանագրի նախագծում նախատեսված ապրանքների ցանկը:

2. Սույն հոդվածի 1-ին  մասով նախատեսված պահանջները եւ պայմանները լիցենզավորված անձի կողմից ենթակա են պահպանման նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող գործունեության ժամանակ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ռազմական նշանակության արտադրանք համարվող այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ դրանց առեւտրի միջնորդական գործունեության նկատմամբ հսկողությունն անհրաժեշտ է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

Սույն մասում նշված ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիանները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով: »:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1 կետով.

«4.1) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին.»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «համբավին» բառից հետո լրացնել «,կամ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումներ կատարելու դեպքում.».

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.».

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժնը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11-րդ, 12-րդ եւ 13-րդ կետերով.
 
Հ/Հ
Լիցենզավորման
ենթակա գործունեության տեսակը
Լիցենզավորող մարմինը
Լիցենզիայի տեսակը
Ոլորտը
Փորձաքննության պահանջ
Մրցութային կարգով
Որակավորման պահանջ
Հաշվետվության պահանջ
11
Ռազմական նշանակության
արտադրանքի
ներմուծում եւ արտահանում
ԿՄ
Բ
-----
Փ
-----
-----
Հ
12
Ռազմական նշանակության
արտադրանքի տարանցիկ փոխադրում
ԿՄ
Բ
-----
Փ
 -----
-----
 Հ
13
Ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն (ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի գործընթացում այլ անձանց համար պայմանագրերի կնքման բանակցությունների վարման, ինչպես նաեւ այդ արտադրանքի ձեռքբերման, փոխանցման եւ վաճառքի օժանդակման ծառայությունների մատուցում)
ԿՄ
Բ
---
-------
--------
-----------
Հ

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1 մասով.

«4.1. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները չեն տարածվում միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին առնչվող գործունեության լիցենզավորման վրա:»:

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Իրավական ակտերի ընդունման նպատակը

Միջազգային անվտանգության ապահովումը ներկայումս հանդիսանում է ողջ միջազգային հանրության հոգածության առարկա: Միավորված ազգերի կազմակեր-պությունը եւ մասնավորապես Անվտանգության խորհուրդը, հանդիսանալով այս գործընթացում առանցքային դերակատարում ունեցող կառույց, իր կանոնադրությամբ լիազորված է համապատասխան գնահատականներ տալ: Մասնավորապես, այն կարող է որոշում ընդունել, որ որեւէ երկիր կամ կազմակերպություն սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգության համար: Այդ սպառնալիքը վերացնելու նպատակով այն կարող է միաժամանակ որոշել, թե զինված ուժերի չկիրառման հետ կապված ինչ միջոցներ են անհրաժեշտ` միջազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու համար: Այդպիսի որոշումները ներառում են հիմնականում տվյալ երկրի հետ տնտեսական հարաբերությունների, օդային, ծովային, փոստային հաղորդակցությունների խզում, որոշակի ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման եւ արտահանման արգելք եւ այլն: Վերջինս հատկապես կարեւորվում է նրանով, որ դրա մատակարարումն այն երկրներ, որոնք սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար, կարող է լուրջ դժվարություններ առաջացնել իրավիճակի խաղաղ կարգավորման տեսանկյունից: Հետեւաբար պետությունները պարտավոր են ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման նկատմամբ հսկողության արդյունավետ համակարգ:

Հայաստանի Հանրապետությունը եւս հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության անդամ, պարտավոր է հետեւել Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումներին: Դրա համար անհրաժեշտ է նախատեսել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի առանց հսկողության ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով: Նշված ակտերի ընդունումը հենց նպատակ է հետապնդում ստեղծել այդպիսի հսկողության համակարգ:

2. Կարգավորման հարաբերությունների  ներկա վիճակը եւ առկա խնդիրները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում քննարկվող ոլորտը կարգավորվում է կառավարության մի շարք որոշումներով, որոնք սահմանում են ռազմական նշանակության ապրանքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ որոշակի հսկողություն: Այդպիսի որոշումներն են մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 31-ի թիվ 960-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995թ. դեկտեմբերի 29-ի թիվ 124-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 26-ի թիվ 822-Ն որոշումը, որն ըստ էության վերաբերվում է երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ վերահսկողությանը:

Առկա խնդիրներն են.

2.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծերով նախատեսվում է թույլ տալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեությամբ զբաղվել միայն որոշակի պահանջներին բավարարող եւ համապատասխան լիցենզիա ստացած անձանց: Բացի այդ, հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց համար նախատեսվում են նաեւ որոշակի պահանջներ, որոնք վերաբերում են լիցենզավորված անձից մինչեւ արտահանում, ներմուծում, տարանցիկ փոխադրում, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի պայմանագրի ստորագրումը ստանալ լիցենզավորող մարմնի թույլտվությունը:  Նախատեսվում է նաեւ սահմանել մեկ միասնական ցանկ, որտեղ ընդգրկված կլինի ռազմական նշանակության արտադրանքը` միաժամանակ բացառելով այլ ցանկերում դրանց հայտնվելու հնարավորությունը: Բացի այդ, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման եւ միջնորդական գործունեության նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացում ընդգրկված լինեն նաեւ այլ գերատեսչություններ: Վերջիններիս կարծիքը կապահովի ընդունվող որոշման հիմնավորվածությունը:

3. Իրավական ակտերի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը