Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6735-22.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ( 06 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ`օրենսգիրք) 195-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 195. ԱՆՎԱՎԵՐ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Անվավեր նույնականացման քարտի օգտագործումը`

առաջացնում է  նախազգուշացում կամ տուգանքի նշանակում uահմանված նվազագույն աշխատավարձի  քսանապատիկի  չափով:»

Հոդված 2. Օրենսգրքի 195.1. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 195.1. «ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼԸ

Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվող Հայաuտանի Հանրապետության քաղաքացու, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետությունից դուրu ծնված Հայաuտանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հաuցեի վերաբերյալ oրենuդրությամբ uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին չտեղեկացնելը`

առաջացնում է  նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի  երեսնապատիկի  չափով:

Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաuտանի Հանրապետության բնակչի կողմից  օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի(կացարանի) հաuցեն, ինչպես նաեւ օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս`նոր բնակության վայրի(կացարանը) հասցեն չհայտնելը`

առաջացնում է  նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի  քսանապատիկի  չափով:

Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում եւ կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը`

առաջացնում է  նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով:»

Հոդված 3. ՈՒժը կորցրած ճանաչել օրենսգրքի 196-րդ,  197-րդ եւ 198.2-րդ   հոդվածները:

Հոդված 4. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 198.  ԱՌԱՆՑ ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԻ  ԿԱՄ  ԱՆՁՆԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԸՆԴՈՒՆԵԼԸ

Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի  չափով:

Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված տուգանքի նշանակման oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի  չափով:

Սույն հոդվածի իմաստով անձնագիր է համարվում   մինչեւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը: »

Հոդված 5. Օրենսգրքի 199-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 199. ՈՒՐԻՇԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ  ԿԱՄ  ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԸ  (ԱՆՁՆԱԳԻՐԸ) ԱՊՕՐԻՆԻ ՎԵՐՑՆԵԼԸ  ԿԱՄ  ԳՐԱՎ  ԸՆԴՈՒՆԵԼԸ

ՈՒրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը, ինչպես նաեւ դրանք  գրավ ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա  վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված  «ՀՀ միգրացիայի համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգով /այսուհետ` հայեցակարգ/ ամրագրված դրույթներն ապահովելու նպատակով մշակվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Նշված օրենքների նախագծերի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Կարգավորման առարկան

I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 195-րդ հոդվածով  պատասխանատվություն է նախատեսվում առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելու համար:

Նախագծ 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմամբ: Համաձայն նախագծի նույնականացման քարտը համարվելու է ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ, որը նախատեսվելու է ՀՀ տարածքում օգտագործելու համար:

Ինչ վերաբերվում է ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված առանց գրանցման բնակվելուն վերաբերվող  նորմին, ապա այն հակասում է «Բնակչության պետական ռեգիստրի» մասին ՀՀ օրենքին:Քաղաքացին ոչ թե կրելու է պատասխանատվություն առանց գրանցման բնակվելու, այլ համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի հասցեն չտրամադրելու համար:/ՎԻՎ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի    2-րդ հոդված/:

II. Բնակչության պետական ռեգիստրը անհատական տվյալների միակ բազան է, որտեղ օրինական հիմունքներով մշակվում է տվյալների սուբյեկտների մշտական բնակության վայրի /կացարանի/ հասցեն: Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` բնակիչը պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի/կացարանի/ հասցեն: Քաղաքացու կողմից նշված պարտականությունը չկատարելը օրենքով պատասխանատվություն չի առաջացնում, ինչն էական օրենսդրական բաց է:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմիններին պարտավորեցնում է ռեգիստր տրամադրել որոշակի անհատական տվյալներ, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածը սահմանում է վարչական պատասխանատվություն միայն տեղեկություն տալու պարտականությունը չկատարելու համար, ինչը ռեգիստրի տվյալների ամբողջականության համար անբավարար է:

Նախագծի 2-րդ հոդվածով  ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 195.1-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունում`

-- պատասխանատվություն է նախատեսվում անձանց կողմից իրենց կացարանի հասցեն ռեգիստրին օրենքով սահմանված կարգով չհայտնելու համար` միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով առանց գրանցման բնակվելու համար վարչական վատասխանատվություն սահմանող նորմը/ սույն նախագծի 1-ին հոդված/,

-- ռեգիստրին անհատական տվյալներ տրամադրելու պարտականություն ունեցող պետական մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսել վարչական պատասխանատվություն`տվյալները սահմանված ժամկետում չտրամադրելու, ոչ լրիվ ծավալով տրամադրելու, թերի տրամադրելու համար:

III. Նխագածի 3-րդ հոդվածով  նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 196-րդ, 197-րդ հոդվածները  /196-րդ հոդված-Անձնագիրը դիտավորությամբ փչացնելը կամ այն անփութորեն կորցնելը, 197-րդ հոդված-Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակության թույլատրելը/: Նշված հոդվածներն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք Խորհրդային իրավական համակարգից մնացած ժառանգություն են եւ որեւէ դաստիարակչական կամ կանխարգելիչ ֆունկցիա չեն ապահովում:

Բացի այդ նախագծի 1-ին հոդվածով 195-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում պատասխանատվություն է նախատեսվում առանց նույնականացման քարտի կամ անվավեր նույնականացման քարտով բնակվելու, նույնականացման քարտը կորցնելու մասին ոստիկանությանը չհայտնելու, օրենքով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը չփոխանակելու համար:

IV. Նախագծի 3-րդ հոդվածով  նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 198.2-րդ հոդվածը, որը պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակմամբ:

Նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշը ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող հիմանական փաստաթղթում` նույնականացման քարտում եւ ծառայելու է որպես անհատական տվյալների իդենտիֆիկատոր: Նույնականացման քարտերի (ինքնությունը հավաստող հիմանական փաստաթուղթ) ներդրմամբ սոցիալական քարտերն աստիճանաբար դուրս կգան քաղաքացիական շրջանառությունից:

V.  Նխագածի 4-րդ հոդվածով  կատարվող փոփոխությունը պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակմամբ:

VI. Նախագծի 5-րդ հոդվածով  կատարվող փոփոխությունը պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակմամբ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի կիրառման դեպքում կապահովվի պետական պաշտպանվածությունը իրավախախտումներից եւ նորմատիվությունը համապատասխան իրավահարաբերությունները կարգավորելիս: