Armenian ARMSCII Armenian
Պ-6462-21.10.2014,27.11.2014-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին»Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 19-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Վերահսկողության արդյունքում ընթացիկ հաշվետվության կազմումը եւ վերահսկիչ պալատի կողմից դրա հաստատումը կատարվում է վերահսկողության ավարտից հետո մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Տվյալ տեղեկատվությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում վերահսկիչ պալատն այն տրամադրում է Ազգային ժողովին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: