Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-673-22.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՍՈւՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը (այսուհետ`նույնականացման քարտ)  տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

Հոդված 2 ՍՈՒՅՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ  ՀԻՄՆԱԿԱՆ  ՀԱՍԿԱՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

նույնականացման քարտ ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

տվյալների էլեկտրոնային պահոց ` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը պարունակում է քաղաքացու  սույն օրենքով նախատեսված  թվայնացված տվյալները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ անհատական տվյալների էլեկտրոնային տեղեկատվություն, որոնց մշակումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Հոդված 3. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ  ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԻ  ՎԱՎԵՐԱԿԱՆՈւԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացին  նույնականացման քարտ ստանալու  իրավունք ձեռք է բերեում 16 տարին լրանալու օրվանից:

2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմում ներկայացնում է  Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու մշտական բնակության վայրի ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, քաղաքացին նույնականացման քարտ ստանալու դիմումը ներկայացնում է մոտակա օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը քաղաքացին ներկայացնում  է անձամբ:

4. Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի կամ հոգաբարձուի դիմումի հիման վրա:

5. Առաջին խմբի հաշմանդամներին նույնականացման քարտ տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ  վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

6. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

Հոդված 4.  ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ,  ՁԵՎԸ,  ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ) ԿԱՐԳԸ   ԵՎ   ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ)  ՄԵՐԺՄԱՆ  ՀԻՄՔԵՐԸ

1. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Նույնականացման քարտը կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո: Գտնված նույնականացման քարտերը ենթակա են հանձման` Հայաստանի Հանրապետությունում  ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

2. Նույնականացման քարտում  հայերեն եւ անգլերեն լեզուներով ամրագրվում են քաղաքացու հետեւյալ անհատական տվյալները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու ցանկությամբ

6) բնակության վայրը ( նշվում է միայն երկիրը)

7) հանրային ծառայությունների համարանիշը.

8) քաղաքացու լուսանկարը.

9) քաղաքացու ստորագրությունը.

10) արյան խումբը եւ ռեզուսը`քաղաքացու ցանկությամբ:

3. Նույնականացման քարտը  պարունակում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման անվանումը, ինչպես նաեւ նույնականացման քարտի տրամադրման եւ վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

4. Նույնականացման քարտը պարունակում է  տեխնիկական մաս`  տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում  են քաղաքացու` սույն  հոդվածի 2-3 մասերով նախատեսված տվյալները, պետական էլեկտրոնային համակարգերում անձի նույնականացման հավաստագիր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ անհատական տվյալների էլեկտրոնային տեղեկատվություն, որոնց մշակումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

5. Նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը քարտի  անվավերության հիմք չէ, եթե դա պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով (ձեռքի կամ մատների  բացակայություն եւ այլն):

6. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) ծննդյան վկայական կամ մինչեւ 16 տարին լրանալն uտացած Հայաuտանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.

3) 35 x 45 մմ չափuի երկու լուuանկար  (գունավոր),

4) անձը հաuտատող այլ փաuտաթղթեր, եթե  քաղաքացին չի կարող ներկայացնել uույն մասի    2-րդ  կետով նշված փաuտաթղթերը.

5) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ  (զինապարտները).

6) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի ամրագրման դեպքում :

7. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.

3) 35 x 45 մմ չափuի երկու լուuանկար  (գունավոր):

8. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում կամ առավել սեղմ ժամկետում` օրենսդրությամբ սահմանված չափով գանձվող վճարի դիմաց:  Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկի կողմից   նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

9. Նույնականացման քարտի կորuտյան դեպքում կազմվում է կորuտյան գործ, եւ մեկամuյա ժամկետում` կորած նույնականացման քարտի փոխարեն տրվում է նորը, իuկ լրացուցիչ ուuումնաuիրություն եւ uտուգում չպահանջող դեպքերում` 15-oրյա ժամկետում: Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոuական հիմնարկներում կազմված կորuտյան գործի դեպքում` նշված ժամկետները հաշվարկվում են Հայաuտանի Հանրապետության  ոuտիկանությունում կորuտյան գործը մուտքագրվելու oրվանից:

10. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրu եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը նույնականացման քարտը հանձնում է Հայաuտանի Հանրապետությունում` Հայաuտանի Հանրապետության ոuտիկանություն, իuկ oտարերկրյա պետություններում`  Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ:

11. Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում,  ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին առաջարկվում 5-oրյա ժամկետում համալրել այդ ցանկը եւ (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է եթե,

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը,

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

13. Նույնականացման քարտի ձեւը սահմանվում  է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը`  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

Հոդված 5. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԸ  ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

1.Նույնականացման քարտը փոխանակվում է հետեւյալ դեպքերում`

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ մշակվող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում.

2) այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.

3)  լրացել է վավերականությա ժամկետը.

4) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.

5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

2. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը, որում ամրագրված տվյալները ստուգելուց հետո այն վերադարձվում է   քաղաքացուն: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին  նույնականացման քարտը վերցնելուց եւ դակելուց հետո:

Հոդված 6. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԸ  ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետեւյալ դեպքերում`

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) նույնականացման քարտը կորել է.

4) նույնականացման քարտը փոխանակվել է.

5) նույնականացման քարտը կեղծվել է.

6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին նույնականացման քարտը  չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից մեկ տարի հետո.

8) անձը մահացել է:

2.Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին  այդ մասին հայտնում է  նույնականացման քարտը տված ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաեւ օգտագործման համար ոչ պիտանի լինելու հիմքով նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս  քաղաքացուն,  մինչեւ նոր նույնականացման քարտի տրամադրումը,  տրվում է ժամանակավոր վկայական, որի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտն անվավեր է ճանաչվում մեխանիկորեն,  իսկ 2-րդ, 3-րդ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը անվավեր է ճանաչում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինը:

4.Մահացած քաղաքացու նույնականացման քարտը շահագրգիռ անձի կողմից հանձնվում է մահվան պետական գրանցումը իրականացնող մարմնին, իսկ օտարերկրյա պետությունում մահացած քաղաքացու աձնագիրը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Հոդված 7. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԸ   ՎԵՐՑՆԵԼԸ

1.  Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության մարմինները կամ նույնականացման քարտի օգտագործմամբ վարչարարություն իրականացնող այլ վարչական մարմինները օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս կարող են օրենքով նախատեսված կարգով նույնականացման քարտը  վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ:

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը կարող է վերցվել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված նույնականացման քարտը փոխանցվում է այն տրամադրած ոստիկանության մարմին:

Հոդված 8. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Uույն oրենքը  խախտողները պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:

Հոդված 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ  ՄԱՍ  ԵՎ  ԱՆՑՈւՄԱՅԻՆ  ԴՐՈւՅԹՆԵՐ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:

2.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքացուն տրված անձնագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում նրա ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող օրինական փաստաթուղթ: Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը անձնագիրը քաղաքացու ցանկությամբ կարող է փոխարինվել  նույնականացման քարտով` սույն օրենքով սահմանված կարգով: Նույնականացման քարտը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց եւ դակելուց հետո:  Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու նպատակով քաղաքացին անձագիր ստանում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Նույնականացման քարտը կամ նրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ եւ տվյալներ  այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական քարտի օգտագործումը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ եւ կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է այսպես կոչված «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:

Բացի այդ` ի տարբերություն Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիների անձնագրերի Հայաստանի Հանրապետությունում անձնագիրը օգտագործվում է եւ որպես «ճամփորդական փաստաթուղթ», եւ որպես հաշվառման փաստաթուղթ, ինչը երբեմն խոչընդոտ է հանդիսանում քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի իրականացման համար: Մասնավորապես` անձնագրի տրամադրումը կապվում է քաղաքացու հաշվառված լինելու հանգամանքի հետ, որը հանգեցնում է լրացուցիչ բարդությունների: ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված «ՀՀ միգրացիայի համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգի համաձայն նույնականացման քարտում որպես բնակության վայր նշվելու է միայն երկիրը, քանի որ բնակության վայրի հասցեն ամենաարագ փոփոխվող տվյալն է եւ, քարտում ֆիքսված լինելով, կարող է ժամանակի ընթացքւոմ չհամապատասխանել անձի փաստացի բնակության վայրի հասցեին եւ կորցնել գործառնական նշանակությունը:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Կարգավորման առարկան

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Մինչեւ տվյալների էլեկտրոնային պահոցով քարտի ներդրումը, նպատակահարմար է շրջանառության մեջ դնել առանց ?????? քարտ` տեխնոլոգիական բարձր պաշտպանվածությամբ: Քարտի ձեռքբերումը 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար սահմանվելու է որպես պարտականություն: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարին:

Հետագայում էլեկտրոնային պահոցով  քարտեր ներդնելիս, քարտին ամրացված տեխնիկական մասը քաղաքացուն հնարավորություն է տալու նույնականացվել տվյալների էլեկտրոնային բազաներում եւ կիրառել սեփական էլեկտրոնային ստորագրությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում` տվյալների էլեկտրոնային պահոցով քարտեր ներդնելիս  քաղաքացիական շրջանառության ոլորտում հանրային ծառայություններ մատուցելիս անհատական տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացը զգալիորեն կպարզեցվի, որը կհանգեցնի հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: