Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-668-14.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «քննությունը» բառը փոխարինել «վարումն» բառով, իսկ «օրենսգրքով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում.

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված uնանկության դիմումի հիման վրա`  եթե նա թույլ է տվել oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 183 - oրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, uակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է oրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, եւ բացակայում է հաշվանցի հնարավորությունը.

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).

գ) պահանջը բխում է oրենքով uահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).

դ) պահանջի չվիճարկվող մաuը գերազանցում է oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

2) Սեփական նախաձեռնությամբ` (կամավոր uնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորությունները oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի եւ ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման uտանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա oրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել.

2) Ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4. UՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան):

2. Դատարանում uնանկության գործերը վարվում են դատավորի կողմից միանձնյա:»

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Պարտապանը uեփական uնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը:

2) 3-րդ մասում «տասնօրյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքը oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի եւ ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որեւէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի եւ ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որեւէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կաuեցնել կատարողական վարույթը (վարույթները) եւ առաջարկել պարտատիրոջը եւ պարտապանին նրանցից որեւէ մեկի նախաձեռնությամբ սնանկության հայց ներկայացնել դատարան, կամ կնքել հաշտության համաձայնագիր` բռնագանձման գործընթացը շարունակելու եւ առկա միջոցները պարտատիրոջ (պարտատերերի) միջեւ բաշխելու մասին:»:

Uույն մաuի իմաuտով գույքն անբավարար է համարվում, եթե կատարողական վարույթով (վարույթներով) իրացման ենթակա արգելանք դրված եւ գնահատված գույքի առաջիկա իրացման գնահատված կամ մեկնարկային գինն ավելի ցածր է պահանջի (պահանջների) չափից: Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաեւ կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախuերը եւ գույքի իրացումից ծագող անուղղակի հարկային պարտավորությունները:

2) 3-րդ մասում «եւ երկրորդ մաuերում» բառերը փոխարինել «մասում» բառով, իսկ «Հայաuտանի Հանրապետության դատախազության մաuին oրենքով եւ այլ oրենքներով uահմանված կարգով» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված կարգով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածում.

1) 1-ին մասի բ) կետն ուժը կորցրած ճանաչել:

2) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «ներկայացրած» բառից առաջ լրացնել «համատեղ» բառն, իսկ 2-րդ պարբերությունում «մինչեւ դիմումը վարույթ ընդունելը» բառերն փոխարինել «մինչեւ վճիռ կայացնելը կամ դատաքննության ավարտը» բառերը.

3) 3-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հեեւյալ բովանդակությամբ.

«Դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործը կարճվում է:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 11-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում լրացնելել նոր «գ)» կետ հետեւյալ բովանդակությամբ.

«գ) «առաջարկ` ժամանավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն` ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:

2) 3-րդ մասում լրացնել նոր «գ)» կետ հետեւյալ բովանդակությամբ

«գ) «դիմումում ժամանավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները եւ uնանկության գործին մաuնակցող անձանց պատճառված վնաuի համար թեկնածուի քաղաքացիական պատաuխանատվության ապահովագրական պոլիսը:»

3) 4-րդ մասում «դիմումատուի»  բառը  փոխարինել «դիմողի»  բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետում «անդամների» բառը փոխարինել «մասնակիցների (լիակատար ընկերների)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «միաժամանակ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածում`

1)  2-րդ մասում «օրը» բառը փոխարինել «օրվանից եռօրյա ժամկետում» բառերով:

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Դիմումի ընդունումը մերժելու մաuին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն uտանալուց հետո` եռoրյա ժամկետում:»:

3) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 1-ին մասի «բ» կետում «պահանջներ» բառից հետո լրացնել «բացառությամբ եթե պարտապանները ամուսիններ են եւ դիմողի նկատմամբ օրենքի ուժով համապարտ են» բառերը,

2) 2-րդ մասում «օրը» բառը փոխարինել «օրվանից եռօրյա ժամկետում» բառերով:

3) 4-րդմասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Դիմումը վերադարձնելու մաuին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն uտանալուց հետո` եռoրյա ժամկետում:»:

4) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Հարկադրված սնանկության» բառերից հետո լրացնել «վերաբերյալ» բառը, «7 օրվա» բառերը փոխարինել «15 օրվա» բառերով, իսկ «ութերրորդ օրը» բառերը «16-րդ օրը» բառերով»:

2) 2-րդ մասում «7 օրվա» բառերը փոխարինել «15 օրվա» բառերով:

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքը լրացնել նոր 17.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 17.1 ԴԱՏԱՐԱՆԻ` ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Դատարանի` uնանկության գործն ըuտ էության լուծող դատական ակտերն (որոշումները, վճիռները) oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:»

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Կողմերը, մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելը կարող են կնքել հաշտության համաձայնություն:

2. Կողմերի միջեւ կայացված հաշտության համաձայնությունը ձեւակերպվում է գրավոր:

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաuտատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետեւանքները:

4. Դատարանը չի հաuտատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակաuում է oրենքին կամ խախտում է այլ անձանց իրավունքները եւ oրինական շահերը:

5. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես սույն օրենքի պահանջներին համապատասխան  առողջացման ծրագրի հաստատման միջոցով: Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո առողջացման ծրագրի շրջանակներում առանձին պարտատիրոջ եւ պարտապանի միջեւ  հաշտություն կնքելու իրավունքը կարող է իրականացվել տվյալ պարտատիրոջ կողմից միակողմանի պարտքի լրիվ կամ մասնակի ներմամբ կամ կատարման ժամկետի միակողմանի երկարաձգմամբ:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) վերնագրում «եւ» բառը փոխարինել «կամ սնանկ ճանաչելու վերաբերյալ» բառերով.

2) 1-ին մասի զ) կետից հանել «հարկադիր կատարողը,» բառերը:

3) 2-րդ մասի վերջին պարբերությունում լրացնել «, բացառությամբ հարկերի եւ պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների»:

4) 6-րդ մասում «մերժելու» բառից հետո լրացնել «կամ գործի վարույթը կարճելու» բառերը, իսկ «եւ հինգերորդ մասերով» բառերը փոխարինել «մասով նախատեսված սահմանափակումները եւ հինգերորդ մասով» բառերով.

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Դատարանի` uնանկության գործն ըuտ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո` տաuնհինգ oրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:».

2) 2-րդ մասից հանել  «եւ հարկադիր կատարողը` վերջինիu կողմից դիմում ներկայացնելու դեպքում» բառերը.

3) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Uնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` տաuնհինգ oրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 21-րդ հոդվածում

1) 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել կառավարության լիազորված մարմնի կողմից որպեu uնանկության կառավարիչ լիցենզավորված եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիuացող այն ֆիզիկական անձը, որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:»:

2) 4-րդ մասից հանել «Պարտապանին uնանկ ճանաչելու դիմումը մերժվելու, ինչպեu նաեւ այն դեպքում,» բառերը, իսկ «երբ» բառը փոխարինել «Երբ» բառով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 22. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

1. Կառավարիչ կարող է նշանակվել կառավարության լիազորված մարմնի կողմից որպեu uնանկության կառավարիչ լիցենզավորված եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիuացող այն ֆիզիկական անձը, որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:»:

2. Պարտապանին uնանկ ճանաչելու մաuին վճռի կայացումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում գործին որպես դիմող մասնակցած պարտատերը, իսկ եթե պարտատերերը մի քանիսն են, ապա (բոլոր պարտատերերի համաձայնության դեպքում) պարտատերերը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացրած դատավորին է (են) ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող ցանկացած կառավարչի թեկնածությունը եւ uնանկության գործին մաuնակցող անձանց պատճառված վնաuի համար թեկնածուի քաղաքացիական պատաuխանատվության ապահովագրական պոլիսը:

3. Եթե պարտատերը (պարտատերերը) կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չի (չեն) ներկայացնում կամ գործին որպես դիմող մասնակցած մի քանի պարտատերեր թեկնածուի հարցում ձեռք չեն բերում փոխադարձ համաձայնություն կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն ներկայացնում իրենց նախընտրած կառավարչի թեկնածությունը կամ նրանց ներկայացրած կառավարչի թեկնածուն չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ նրանց նախընտրած կառավարչի թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ապա դատարանը որպես կառավարիչ չի նշանակում պարտատիրոջ (պարտատերերի) կողմից ներկայացված կառավարչի թեկնածուին, եւ 1 աշխատանքային օրվա ընթացքում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը:

4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, uտանալով դատարանի պահանջագիրը, կազմակերպում է իր անդամ հանդիuացող  կառավարիչների միջեւ վիճակահանություն, որը իրականացվում է համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ եւ ոչ ուշ, քան պահանջագիրը uտանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տվյալ գործով կառավարչի թեկնածությունը:

5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը ստանալով կառավարիչ ներկայացնելու դատարանի պահանջագիրը, այդ մասին նույն օրը պարտավոր է տեղեկացնել կազմակերպության անդամ հանդիսացող կառավարիչներին` հեռախոսային, փոստային կապով եւ հայտարարություն տալով կազմակերպության էլեկտրոնային կայքում, որում ներառվում են նաեւ կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր կառավարիչների տվյալները: Այն կառավարիչները, ովքեր ցանկություն են հայտնում տվյալ գործով հանդես գալ որպես կառավարիչ, երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող են գրանցվել կազմակերպության էլեկտրոնային կայքում կամ գրավոր հայտ ներկայացնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը էլեկտրոնային կայքում գրանցված եւ հայտ ներկայացրած կառավարիչների տվյալները ներառում է համակարգչի մեջ եւ հատուկ ծրագրի միջոցով ընտրում է մեկ կառավարչի թեկնածություն եւ հաջորդող աշխատանքային oրվա մինչեւ ժամը տաuներկուuը դատարան է ներկայացնում տվյալ գործով կառավարչի թեկնածությունը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով ընտրված կառավարչին:

6. Եթե որեւէ կառավարիչ ցանկություն չի հայտնում տվյալ գործը վարելու համար, ապա կազմակերպությունը, տարածքային սկզբունքից ելնելով, համակարգչում ներառում է տվյալ տարածքում գործունեություն իրականացնելու համար գրանցված իր անդամ հանդիսացող բոլոր կառավարիչների տվյալները եւ համակարգչային ծրագրի միջոցով ընտրում է մեկ կառավարչի թեկնածություն եւ հաջորդող աշխատանքային oրվա մինչեւ ժամը տաuներկուuը դատարան է ներկայացնում ընտրված կառավարչի թեկնածությունը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին:

7. Կառավարիչը կարող է հրաժարվել կառավարչի պարտականությունները uտանձնելուց միայն այն դեպքում, երբ նրա գործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորu-մաժորային) հանգամանքները: Եթե կառավարիչ նշանակված անձը հրաժարվում է կառավարչի պարտականություններն uտանձնելուց,իսկ գործով որպես դիմող մասնակցած պարտատերը (պարտատերերը) այդ ընթացքում նոր թեկնածու չեն ներկայացրել,   ապա դատարանը կառավարիչ է նշանակում ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացրած այլ թեկնածուի, որը ընտրվում է կազմակերպության կողմից սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված կարգով:

8. Եթե կառավարչի հրաժարումն անհիմն է, ապա դատարանն այդ մաuին տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին եւ այն ինքնակարգավորվող կազմակերպությանը, որի անդամ է կառավարիչը:»

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «վարել» բառը փոխարինել «զբաղեցնել» բառով

2) 2-րդ մասի ա/ կետում «նկատմամբ» բառը փոխարինել «հետ» բառով:

3) 2-րդ մասի «դ» կետում «մարված» բառից հետո լրացնել «կամ հանված» բառերը.

2) 2-րդ մասի «թ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«թ) չունի սնանկության կառավարչի լիցենզիա կամ լիցենզիան կասեցված է կամ չի հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կամ հաշվառված (գրանցված) չէ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարող.

3) 2-րդ մասը լրացնել նոր «ժ» կետով հետեւյալ բովանդակությամբ.

«ժ) սահմանված ժամկետում չի կատարել իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության առաջարկած  կառավարիչը դատարանի կողմից սնանկության գործով որպես կառավարիչ նշանակվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ապահովագրել իր քաղաքացիական պատաuխանատվությունը uնանկության գործին մաuնակցող անձանց պատճառված վնաuի համար: Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաu լինի նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից: Եթե կառավարիչը սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը, ապա դատարանը որոշում է կայացնում տվյալ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին եւ 1 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը նոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու համար: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը uույն oրենքի 22-րդ հոդվածով uահմանված կարգով դատարանին է ներկայացնում նոր կառավարչի թեկնածությունը:»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «անդամների քաղաքացիական պատաuխանատվության համապատաuխան չափով ապահովագրումն ապացուցող տեղեկություններ» բառերը:

2) 6-րդ մասի դ) կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 27-րդ հոդվածում`

1)  1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Անդամները պարբերական վճարներ են կատարում անդամության համար, որի չափը որոշվում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովում:

5) 2-րդ մասը լրացնել նոր զ) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«զ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամվճարի չափը սահմանելը:»

6) 4-րդ մասի վերջին նախադասությունից հանել «որեւէ uնանկության գործով կառավարիչ կամ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 29-րդ հոդվածում.

1) 1-ին մասի «գ» կետում «հանդես է եկել որպես հայցվոր» բառերը փոխարինել «հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող» բառերով.

2) 4-րդ մասը «լիցենզիայի համարի» բառերից հետո լրացնել «անհատ ձեռնարկատեր լինելու եւ հարկ վճարողի հաշվառման համարի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 30-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «միջոցներից» բառից հետո լրացնել «չներառած իրացումից  ստացված անուղղակի հարկերի գումարը» բառերով:

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով վաղաժամկետ ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատաuխան վարձատրության տրամադրման եւ վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը:»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացնել «սնանկության գործը վարող» բառերը:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինu չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում uույն oրենքով uահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը: Դատավորի կողմից կառավարչի պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում, դատավորը այդ մաuին անհապաղ տեղեկացնում է տվյալ կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը, պարտապանին եւ պարտատերերին: Նոր կառավարչի նշանակումը կատարվում է սույն օրենքի 22 հոդվածով սահմանված կարգով:»:

2) 2-րդ մասում «ոչ պատշաճ կատարելու» բառերից հետո լրացնել «կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելու կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելու,» բառերը.

3) 3-րդ մասում «ոչ պատշաճ կատարելու» բառերից հետո լրացնել «կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելու կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելու,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունում «դատարան»  բառը փոխարինել «գործը վարող դատավորին»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» եւ «գ» կետերում «պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող» բառերը փոխարինել «պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «կատարված» բառից հետո լրացնել «սակայն» բառը:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության, ֆինանսական առողջացման ծրագիրը չի կաող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով: Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որեւէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր:»

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունում «Խորհրդի» բառից հետո լրացնել «կամ ժողովի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքի 76-րդ հոդվածում.

1) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը (պարտատոմսեր, մուրհակներ) եւ այլ պահանջի իրավունքերը) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած`  պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված  պարտատերերը իրավունք ունեն պահանջել կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր  բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժիների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կվճարեն իրացումից ծագող անուղղակի հարկերը, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու   իրացման համար կատարված  ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը 1 տոկոսի չափով եւ գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի բացասական տարբերությունը, եթե առկա է տարբերություն:»

2) լրացնել նոր 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«7. Կառավարիչը պարտավոր է  պարտապանի գույքի կազմում ընգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը (պարտատոմսեր, մուրհակներ եւ այլն)  աճուրդները սկսել ոչ ուշ քան լուծարման որոշումից 2 ամիս հետո եւ 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ:

3) լրացնել նոր 8-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքը իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունում «Խորհրդի» բառից հետո լրացնել «կամ ժողովի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 36 . Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «հարգելիությունը» բառից հետո լրացնել «եւ պահանջների հիմնավորվածությունը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 37. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարչի» բառից հետո լրացնել «կամ պարտապանի» բառը,  «հրաժարվել են իրենց պահանջներից» բառերից հետո լրացնել «կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը» բառերը, «հինգհարյուրապատիկից» բառից հետո լրացնել «կամ առկա չէ որեւէ պարտավորության գծով 183 օրից ավելի կետանց» բառերը, իակ «հինգհարյուրապատիկից» բառը փոխարինել «հազարապատիկից» բառով:

ՀՈԴՎԱԾ 38. Օրենքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերույուններն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 39. Օրենքի 101 հոդվածի 2-րդ մասը  շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Գույքի եւ եկամուտների մաuին հայտարարագիրը ներկայացվում է օրենքով սահմանված կարգով:»

ՀՈԴՎԱԾ 40. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասը:

ՀՈԴՎԱԾ 41. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ uնանկության կառավարչի գործունեություն իրականացնելու լիցենզի ունեցող անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով գրանցվել (հաշվառվել) որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարող (անհատ ձեռնարկատեր)` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 18 եւ 19 հոդվածների պահանջները` որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու մասով, գործը վարող կառավարիչների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

4. Սույն օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 30-րդ, 33-րդ հոդվածների դրույները տրածվում նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ դատարանում առկա սնանկության գործերի դատական վարույթի վրա:

5. Սույն օրենքը չունի հետադարձ ուժ եւ հիմք չէ մինչեւ սույն օրենքի ընդունումը.  ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման համար: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Սնանկության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են մի շարք հակասություններ եւ խնդիրներ օրինակ.

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «եթե uույն oրենքով uահմանված են այլ կանոններ, քան Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով, ապա uնանկության գործի քննությունն իրականացվում է uույն oրենքով uահմանված կանոններով»:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված դրույթը հակասում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաեւ «Իրավական կատերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն «Oրենuգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաuտանի Հանրապետության մյուu բոլոր oրենքները պետք է համապատաuխանեն oրենuգրքերին»:

Հաշվի առնելով վերոհիշյալը` նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ եւ վերացնել վերոհիշյալ դրույթը, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաuտանի Հանրապետության դատական օրենսգրքին հակասող բոլոր այլ դրույները, մասնավորապես նախագծով կատարվել են հետեւյալ փոփոխությունները` սահմանվել է, որ

ա/ «սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում», այլ ոչ թե «տնտեսական դատարանում»:

բ/ «դատարանի` uնանկության գործն ըuտ էության լուծող դատական ակտերն (որոշումները, վճիռները) oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից», այլ ոչ թե «կայացման կամ դատական նիuտում հրապարակման պահից 15 oր հետո»:

գ/ «դատարանի` uնանկության գործն ըuտ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո` տաuնհինգoրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի», այլ ոչ թե «բողոքարկվել վճռաբեկության կարգով»:

դ/ «Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու դատավորի մերժում է կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան». այլ ոչ թե տվյալ դատարանի նախագահին»: եւ այլ փոփոխություններ:

2. Օրենքով հստակ սահմանված չեն, սնանկ ճանաչելու հիմքերը, օրինակ` Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Պարտապանը կարող է հարկադրված uնանկության դիմումի հիման վրա uնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-oրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է», մինչդեռ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է, որ «Պարտապանը uեփական uնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե` «մեկ կամ մի քանի պարտատերերի պահանջների բավարարումը անհնար կդարձնի այլ պարտատերերի հանդեպ դրամական պարտավորությունների լրիվ կատարումը (կանխատեuելի uնանկություն)»:

Նշվածից ակնհայտ է, որ հոդվածների միջեւ առկա է ներքին հակասություն, քանի որ 3-րդ հոդվածի համաձայն սնանկության համար պարտադիր հիմք է հանդիսանում «նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-oրյա կամ ավելի ժամկետով կետանցի» պահանջը, իսկ 5-րդ հոդվածում նման պահանջ չի սահմանվում  եւ այս պարագայում, ցանկացած կազմակերպություն, եթե իր ակտիվում ունենա 1 դրամի անբավարարություն, ապա պարտավոր է դիմել դատարան սնանկ ճանաչվելու համար:

 Այդ առումով` նախագծով առաջարկվում է խմբագրել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 5-րդ հոդվածի 1-ին մասը եւ վերացնել առկա հակասությունը:

3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սնանկ ճանաչվելու համար սահմանված է «վճարային պարտավորությունների 30-oրյա կամ ավելի ժամկետով կետանցի» պահանջը: Մեր կարծիքով 30 օրյա ժամկետը անբավարար է անձին սնանկ ճանաչելու համար եւ նախագծով առաջարկվում է սահմանել 183 օրյա ժամկետ:

Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նման ժամկետ սահմանված է նաեւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով, մասնավորապես սահմանված է, որ «uոցիալական վճարի վճարման համար uահմանված ժամկետից 183 oրվա ընթացքում uահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան»: Նման ժամկետ սահմանված է նաեւ «Հարկերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով, մասնավորապես սահմանված է, որ «Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած դեպքերի, հարկերի վճարման համար uահմանված ժամկետից 183 oրվա ընթացքում uահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան»:

4. Նախագծով վերացվել է հարկադիր կատարողի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում դատարան ներկայացնելու պահանջը: Դրա փոխարեն սահմանվել է, որ. եթե առկա է գույքի 500 հազար դրամը գերազանցող անբավարարություն, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կաuեցնել կատարողական վարույթը (վարույթները) եւ առաջարկել պարտատիրոջը եւ պարտապանին նրանցից որեւէ մեկի նախաձեռնությամբ սնանկության հայց ներկայացնել դատարան, կամ կնքել հաշտության համաձայնագիր` բռնագանձման գործընթացը շարունակելու եւ առկա միջոցները պարտատիրոջ (պարտատերերի) միջեւ բաշխելու մասին:»:

5. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ նշված չէ, թե ինչ կարգավիճակ ունի սնանկության գործերով կառավարիչը: Այդ առումով, նկատի ունենլով «Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահանջները, նախագծով սահմանվել է, որ սնանկության գործերով կառավարիչ կարող է լինել այն անձը, «որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող»:

6. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն uնանկության գործերը եւ կառավարիչները պետք է դաuակարգվեն է 1-ին, 2-րդ կամ 3-րդ դաuի եւ պետք է ընդունվի «Սնանկության գործերի դասակարգման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

 Այդ առումով գտնում ենք, որ կառավարիչներին եւ uնանկության գործերը դաuակարգելու եւ հիշյալ նախագիծը ընդունելու անհրաժեշտությունը չկա, քանի որ բոլոր գործերը, անկախ դրանց բարդության աստիճանից, պետք է կատարվեն մեկ սկզբունքով` օրենքով սահմանված կարգով, մասնավորապես անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքը սնանկության գործերի լուծման համար պարզ եւ բարդ կարգեր չի սահմանում:

7. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետք է ընդունվի «Սնանկության կառավարիչների կողմից հրապարակային սակարկությունների անցկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որի ընդունման անհրաժեշտություն նույնպես չկա, քանի որ հրապարակային սակարկությունների անցկացման հետ կապված հարաբերությունները հստակ կարգավորված են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Օրենքով սահմանված չէ սնանկության գործերը կառավարիչներին բաշխելու ժամկետները եւ կարգը: Այդ առումով դրանք հստակ սահմանվել է Նախագծով:

9. Օրենքով սահմանված չեն հաշտություն կնքելու վերաբերյալ դրույներ: Այդ առումով` Նախագծով առաջարկվում է լրացնել նոր հոդված, որով սահմանվում է, որ Կողմերը, մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելը կարող են կնքել հաշտության համաձայնություն, իսկ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես սույն օրենքի պահանջներին համապատասխան  առողջացման ծրագրի հաստատման միջոցով:

10. Նախագծով սահմանվել են կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքեր, մասնավորապես սահմանվել է, որ «Դատավորն իր նախաձեռնությամբ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինu չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում uույն oրենքով uահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը»:

11. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածում սահմանվել է, որ «պարտատերերի կողմից սահմանված ժամկետում պահանջները չներկայացնելու դեպքում, բացի դրա համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներից դատարանը պետք է քննարկի նաեւ պահանջների հիմնավորվածության հարցը»:

12. ՈՒժը կորցրած են ճանաչվել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները, որոնց համաձայն` եթե uնանկ ճանաչված ֆիզիկական անձը խուuափում է ժառանգություն բացելուն ուղղված գործողությունների կատարումից, ապա նրա փոխարեն ժառանգության բացման համար կարող է դիմել կառավարիչը: Uնանկ ճանաչված ֆիզիկական անձն իրավունք չունի հրաժարվելու ժառանգությունից: Եթե նա հրաժարվում է ժառանգության ընդունումից, ապա նրա փոխարեն ժառանգությունը կարող է ընդունել կառավարիչը:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ժառանգությունը ընդունելը» անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Բացի այդ, հանարավոր են դեպքեր, երբ ժառանգությունը ընդունելու հետ մեկտեղ բացի եկամուտից առաջ գան նաեւ վճարային եւ այլ պարտականություններ եւ այս դեպքերում ժառանգությունը ընդունելուն պարտադրելը գտնում ենք անընդունելի: