Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6661-10.07.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (18 ապրիլի 2001 թվականի, ՀO-176, այuուհետ` (Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 7. Պետական կառավարումը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

1. Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարումն իրականացնում Է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը :»:

Հոդված 2. Oրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի, 13-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի, 14-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի առաջին պարբերության  «Պետական հակահրդեհային ծառայություն» բառերը, համապատասխան հոլովաձեւերով,  փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով:

Հոդված 3. Oրենքի 16-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի «Պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված» բառերը, համապատասխան հոլովաձեւերով,  փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ փրկարարական եւ հատուկ հրշեջ» բառերով:

Հոդված 4. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 17-րդ, 23-րդ հոդվածները:

Հոդված 5. Oրենքի 18-րդ հոդվածի`

1. երկրորդ պարբերության «լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայությունում» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայությունում» բառերով.

2. երրորդ պարբերության «պետական հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերով.

Հոդված 6. Oրենքի 22-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի «Հակահրդեհային ծառայության եւ պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության եւ հրդեհային հսկողության մարմինների» բառերով:

Հոդված 7. Oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի եւ 2-րդ մասի «ե» կետի  «պետական հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերով:

Հոդված 8. Oրենքի 12-րդ հոդվածի «բ1 » կետի, 13-րդ հոդվածի վերնագրի եւ ողջ տեքստի, 20-րդ հոդվածի, 22-րդ հոդվածի եւ 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետի  «պետական հրդեհային տեսչություն» բառերը, համապատասխան հոլովաձեւերով,   փոխարինել «պետական հրդեհային հսկողության մարմիններ» բառերով:

Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից իննսուն օր հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի ընդունման

1.1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. մայիսի 19-ի N 634-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի փրկարար ծառայության կառուցվածքում գործող փրկարար ուժերի վարչությունը, Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչությունների ջոկատները իրականացնում են պետական հակահրդեհային ծառայության գործառույթները:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1) կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4.3.13 բաժնի 1.7 կետի համաձայն պետք է ձեւավորվի Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչություն: Նույն կետով նախատեսվել է օրենքի նախագծի ներկայացում: Ներկայացվել է «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն եւ N 533-Ն որոշումներով սահմանվել է, որ Հայաստանի փրկարար ծառայությունը նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է եւ «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու կանոնադրությամբ Ծառայությանն են վերապահվել «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական հակահրդեհային ծառայության իրավասությունները: Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ եւ լրացումներ կատարել  «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս պետական հրդեհային հսկողության գործառույթներն իրականացնում է Հայաստանի փրկարար ծառայության  պետական հրդեհային տեսչությունը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է` քանի որ հրդեհը արտակարգ իրավիճակի տեսակ է, «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում ստեղծվում է բնագավառը վերահսկող մեկ մարմին` Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչություն, հրդեհային հսկողության մարմինների իրավասությունները վերապահել այդ տեսչությանը:

2. Կարգավորման առարկան

Օրենքով կարգավորվում է հրդեհային հսկողության մարմինների` Հայաստանի փրկարար ծառայության  պետական հրդեհային տեսչության իրավասությունների փոխանցումը  Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությանը:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմանբ հանրապետությունում կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխմանը եւ կանխարգելմանն ուղված գործունեության, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հայաստանի փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունը: