Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-665-09.07.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինտերնետով հրապարակային ծանուցումներ կատարելու համար պետք է այդ հայտարարությունները ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, նկատի ունենալով, որ վերջիններս ստիպված պետք է հեռավոր մարզերից այցելեն Երեւան:

Ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը բոլոր Հայաստանի Հանրապետության մարզերում ունի տարածքային ստորաբաժանումներ, ուստի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինտերնետով հրապարակային ծանուցումներ կատարելու համար կարող են դրանք ներկայացնել իրենց մարզի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  տարածքային ստորաբաժանումներ: