Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-622-13.05.2009,08.07.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 2-րդ հոդվածի 15-րդ պարբերությունից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով.

«11. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված հազվագյուտ եւ անհետացող թռչուններին ու վայրի կենդանիներին բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաեւ արհեստական եւ բնական պայմաններում  վերարտադրության նպատակներով հայթայթելու, հավաքելու եւ օգտագործելու /որսը` առանց այդ թռչուններին ու վայրի կենդանիներին սպանելու/ կառավարության սահմանած կարգով թույլտվություն տալը»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ

Սույն օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության  միջազգային  միության ցանկում գրանցված կենդանիների պահպանության, պաշտպանության եւ վերարտադրության հիմնախնդիրները առավելագույնս կարգավորելու անհրաժեշտությամբ:

Օրինագծերի փաթեթը լրամշակվել է կառավարության 30.06.2009թ. եզրակացության  մեջ նշված առաջարկությունների հիման վրա:

Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: