Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-653-24.06.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «եւ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետի առաջին նախադասության` «ինչպես նաեւ այդ համայնքում բնակվող եւ որեւէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ նաեւ այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերն ուժը կորցրած ճանաչել:

2) 3-րդ կետի առաջին նախադասությունը «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այլ համայնքում հաշվառված եւ այդ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված քաղաքացիները» բառերով:

3) 3-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «այլ  համայնքի հաշվառում ունեցող» բառերից հետո լրացնել «եւ այդ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված» բառերով:

4) 11-րդ կետից հանել «Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:» նախադասությունը:

Հոդված 3. Օրենսգրքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին կետի առաջին նախադասությունից հանել «եւ ընտրողների ստորագրած ցուցակները» բառերը:

2) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները կարող են հրապարակվել: Յուրաքանչյուր տեղամասային եւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ եւ վստահված անձ իրավասու է ձայների հաշվարկի ավարտին (տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրմանը) հաջորդող 24 ժամվա ընթացքում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել իր իրավասության տարածքում գտնվող ընտրատեղամասի/երի ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պատճեն/ները: Սույն պահանջը գրանցվում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է բավարարել այդ պահանջը եւ 10-օրյա ժամկետում տրամադրել տեղամասային եւ/կամ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին եւ/կամ վստահված անձին ընտրատեղամասի/երի ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պատճեն/ները: Համապատասխան ընտրատեղամասային ընտրական հաձնաժողովից ստացված եւ ստորագրված ցուցակները պարունակող փաթեթի բացումը, պատճենահանումը, ապա վերստին փաթեթավորումը եւ կնքումը իրականացվում են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց ներկայությամբ»:

Հոդված 4. Օրենսգրքի 14-րդ հոդվածի չորրորդ կետի վերջում ավելացնել հետեւյալ բառերը. «ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, անհատ թեկնածուներին»:

Հոդված 5. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «եւ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 17.1 հոդվածում`

1) 1-ին կետի «Ազգային Ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին համապատասխան ընտրատարածքներ» բառերի փոխարեն գրել «41 ընտրատարածքներ» բառերը,

2) 6-րդ կետից հանել «կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 18-րդ հոդվածի`

1) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակության նոր նախադասությամբ.

«3. Ընդ որում, տվյալ կազմակերպության սահմանած սակագները չեն կարող գերազանցել ընտրություններն անցկացնելու պաշտոնական հայտարարությանը նախորդող եռամսյակի` իր առեւտրային գովազդի գները, իսկ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համար` նաեւ տվյալ ժամերի համար նախատեսված միջինը»:

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաեւ նրանց կամ նրանց անդամների կողմից ղեկավարվող իրավաբանական անձանց եւ նրանց ներկայացուցիչներին արգելվում է անձամբ կամ իրենց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին, համայնքներին, բոլոր տեսակի կազմակերպություններին եւ նրանց աշխատակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:»:

3) 8-րդ կետից հետո ավելացնել նոր` 81 կետ, հետեւյալ բովանդակությամբ.

«81 . Արգելվում է թեկնածուների եւ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գույքի, տրանսպորտային եւ այլ միջոցների օգտագործումը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 20-րդ հոդվածում.

1)  3-րդ կետի վերջում ավելացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ. «Ընտրությունները  նշանակելուց հետո հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուի գործունեության ազատ լուսաբանումը Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով սահմանափակվում է օտարերկրյա պատվիրակությունների պաշտոնական ընդունելության լուսաբանումով, հայաստանյան պատվիրակությունների` արտասահման մեկնելու մասին հաղորդագրություններով, արտակարգ իրավիճակների դեպքում` դրանց վերացմանն ուղղված իշխանությունների գործողությունների լուսաբանմամբ: Եթե սահմանափակումների տակ չընկնող լուսաբանում է տեղի ունենում, ապա հեռուստառադիոընկերությունները դա հաշվի են առնում մյուս  թեկնածուներին լուսաբանելիս, որպեսզի ապահովեն հավասարության սկզբունքը:  »

2)  4-րդ կետի 2-րդ նախադասության վերջում` «գինը չի կարող փոփոխվել:» բառերից հետո լրացնել «եւ չի կարող ավելի լինել, քան ընտրություններն անցկացնելու պաշտոնական հայտարարությանը նախորդող եռամսյակի` իր առեւտրային գովազդի գնի 50 տոկոսը:» բառերով,

3)  9-րդ կետի գործողությունը դադարեցնել.

Հոդված 9. Օրենսգրքի 20-րդ հոդվածից հետո ավելացնել նոր` 20.1 հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.1. ՀՌԱՀ-ի կողմից նախընտրական  քարոզչության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը.

1. Լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզչության uահմանված կարգի կատարման նկատմամբ վերահuկողությունն իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` ՀՌԱՀ), որի նույնիսկ մեկ անդամը` նախընտրական քարոզչության uահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավաuու է դիմել դատարան:

2. ՀՌԱՀ-ը նախընտրական քարոզչության փուլում հսկողություն է իրականացնում հեռարձակվող լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ:

3. ՀՌԱՀ-ը՝ մշակում է նախընտրական քարոզչության փուլում, կուսակցությունների եւ թեկնածուների միջեւ հավասարության գնահատման մեթոդիկա:

4. ՀՌԱՀ-ը խորհրդակցելով ԿԸՀ-ի հետ, կարող է սահմանել նախընտրական քարոզչության հավասարությանն ուղղված լրացուցիչ պայմաններ:

5. ՀՌԱՀ-ի մշակած մեթոդիկան հրապարակվում է նախընտրական քարոզչությունն սկսվելուց առնվազն 5 օր առաջ:

6. Նախընտրական քարոզչության փուլում, յուրաքանչյուր 7 օրը մեկ, ՀՌԱՀ-ը հրապարակում է իր մոնիթորինգի արդյունքները:

7. Նախընտրական քարոզչական գովազդի համար հատկացվում է այնպիսի ժամանակահատված, որպեսզի առավելագույն թվով ընտրողներ հնարավորություն ստանան ծանոթանալու դրան:

8. ՀՌԱՀ-ը հնարավորություն է ունենում կիրառել պատժամիջոցներ հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ, եթե իր կարծիքով լրատվամիջոցը խախտում է հավասարության սկզբունքը` ընդհուպ հեռարձակման արտոնագրից զրկումը:»:

Հոդված 10. Օրենսգրքի 21-րդ հոդվածը լրացնել 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«8. Բոլոր տեսակի քարոզչական պաստառների, նյութերի ու միջոցների պատրաստումը եւ/կամ նպատակային կիրառումը պարտադիր պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամի միջոցներով: Հասարակական տրանսպորտը՝ անկախ սեփականության ձեւից, չի կարող  օգտագործվել  նախընտրական  քարոզչության նպատակով, բացառությամբ այն դեպքերի,  երբ մյուս թեկնածուների համար  ապահովվում են հավասար  պայմաններ:

9. 2 քառակուսի մետրից ավել ծավալ ունեցող գովազդային վահանակներում  ընտրությունները  նշանակելուց հետո չեն կարող տեղադրվել  քաղաքական քարոզչություն պարունակող նյութեր, բացառությամբ ստորեւ ներկայացված կարգի:

10. 2 քառակուսի մետրից ավել ծավալ ունեցող գովազդային վահանակները տիրապետող  սուբյեկտները, նախընտրական քարոզչությունը սկսելուց ոչ ուշ, քան 5 օր առաջ ԿԸՀ  են ներկայացնում  իրենց  առաջարկները (վահանակների կոնկրետ տեղը, տրամադրման մանրամասն պայմանները): ԿԸՀ-ն  իր  սահմանած կարգով բաշխում է դրանք՝ վահանակներ տրամադրելու հարցով դիմած սուբյեկտների միջեւ:

11. Հանրային տարածքներում, ինչպես նաեւ  բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում արգելվում է քարոզչական նյութեր փակցնելը:

12. Արգելվում է Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն  հանդիսացող շենքերի վրա քարոզչական նյութեր փակցնելը, բացառությամբ այն դեպքի, երբ դրանք տրամադրված են բոլոր թեկնածուներին հավասար պայմաններով:

13. Այն բարեգործական հիմնադրամները, որոնք կրում են կուսակցությունների, թեկնածուների անվանումները, անունները կամ ունեն դրանց  հետ շփոթեցման հասցնող անուն, անվանում կամ ասոցացվում են որեւէ կուսակցության, կամ թեկնածուի հետ, ընտրությունների ընթացքում դադարեցնում են իրենց գործունեությունը:

14.Արգելվում է խաղադրույքների ընդունումը՝ կապված քվեարկության կամ ընտրության արդյունքների  հետ:

Հոդված 11. Օրենսգրքի հոդված 221 -ում.

1)  լրացնել հետեւյալ նախադասությունը որպես առաջինը` այսպիսի բովանդակությամբ. «Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ որպես թեկնածու գրանցված պետական ծառայողները (Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի եւ այլ անկախ հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, աշխատակազմի ղեկավարներն ու նրանց տեղակալները, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական եւ պետական ու հանրային այլ ծառայողներ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության գործող նախագահի, ընտրությունների ընթացքում կասեցնում են իրենց պաշտոնավարությունը` գնալով իրենց հաշվին արձակուրդի, ինչի ժամանակահատվածը հաշվվում է ապահովագրական եւ աշխատանքային ընդհանուր ստաժի մեջ: Նշված անձինք կարող են աշխատանքի վերադառնալ միայն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ` աղետներ, ռազմական դրություն հայտարարելու դեպքերում:

Հոդված 12. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Տեղամասային կենտրոնին հարող 50 մետր շառավղով մարդկանց խմբերով չհավաքվելը պարտավոր  են  ապահովել տեղամասային կենտրոնում  քվեարկության օրը ծառայություն իրականացնող ոստիկանները:»:

Հոդված 13. Օրենսգրքի 25-րդ հոդվածում`

1) 1-ին կետի չորրորդ ենթակետում «կամավոր մուծումներ» բառերը փոխարինել «ֆինանսական եւ ոչ ֆինանսական ներդրումներ» բառերով:

2) 3-րդ կետում «կամավոր մուծումներ» բառերը փոխարինել «ֆինանսական եւ ոչ ֆինանսական ներդրումներ» բառերով:

3) 4-րդ կետի առաջին նախադասության մեջ «մուծում» բառը փոխարինել «ներդրում» բառով, իսկ երրորդ նախադասության մեջ «գերազանցող մուծումներ» բառերը փոխարինել «գերազանցող ներդրումներ» բառերով:

4) 11-րդ կետում առաջին ենթակետում «մուծումների» բառը փոխարինել «ներդրումների, այդ ՛բառերով:

5) 11-րդ կետի երկրորդ ենթակետի վերջում ավելացնել հետեւյալ բառերը. «դրանք ստանալու օրը, դրանց նպատակը»:

6) 11-րդ կետից հետո ավելացնել երկու նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.                            «12. Սույն հոդվածին համապատասխան նախընտրական հիմնադրամ ստեղծած թեկնածուները, կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները սույն հոդվածի 11-րդ կետով պահանջվող հայտարարագրի մեջ պետք է ներառեն իրենց քարոզարշավի աշխատանքներում արվող հետեւյալ ներդրումները` 1. ոչ ֆինանսական ներդրումներ` ապրանքներ եւ ծառայություններ, ընդ որում` այնպիսիք, որոնց արդարացի շուկայական արժեքը ոչ միայն ներգրավվում է, այլեւ գնահատվում եւ ներառվում է հաշվետվության ենթակա դրամական ընդհանուր ծախսերի մեջ. 2. բոլոր այն անձանց (երրորդ կողմի)` իրավաբանական եւ ֆիզիկական, ներդրումները, ովքեր քարոզարշավին օժանդակություն են ցուցաբերում, անկախ այն հանգամանքից, թե արդյոք այդպիսի օժանդակությունը ցուցաբերվում է կամավոր կերպով, թե` պայմանագրային կարգով:                                         13. Ըստ 11-րդ կետի, իրենց նախընտրական հիմնադրամներից ծախսեր կատարելու եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնող թեկնածուները եւ/կամ կուսակցությունները նման տեղեկատվությունը ներկայացնում են այնպիսի ձեւով, որը ցույց է տալիս թե՛ ծախսերի նպատակը եւ թե՛ դրանց տեսակը (օրինակ՝ գովազդի, հանդիպումների հրապարակումների եւ նման այլ նպատակներով կատարվող ծախսերը) եւ մասնավորապես` այն, թե արդյո՞ք ծախսերն արվել են քարոզարշավի նպատակներով, ինչպես սահմանված է Օրենսգրքով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին պարբերության «ընտրությունները նշանակվելու օրվանից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերից հետո «հանձնաժողովին առընթեր» բառերը փոխարինել «ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունները ձեւավորած կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների ներկայացմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր» բառերով:

2) 2-րդ պարբերության առաջին նախադասությունը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Ծառայությունը բաղկացած է ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները ձեւավորած կուսակցություններից յուրաքանչյուրի մշտական գործող ղեկավար մարմնի կողմից ներկայացված մեկական մասնագետներից:»:

3) 2-րդ պարբերության երրորդ նախադասությունից հետո ավելացնել հետեւյալ նախադասությունը. «Որպես թեկնածուի, կուսակցությունների եւ/կամ կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված հայտարարագրերի (եւ ուղեկցող փաստաթղթերի) ստուգման մաս, ծառայությունը պետք է հաշվի առնի ցանկացած արժանահավատ տեղեկատվություն` որեւէ աղբյուրից, որը ցույց է տալիս, որ ներկայացնողը փաստացի ավելի շատ հիմնադրամներ է ծախսել, քան հայտարարագրել է կամ այլ կերպ գերազանցել է ծախսերի համապատասխան սահմանը, այդ թվում` քարոզարշավի համար օգտագործելով ոչ ֆինանսական ներդրումներ կամ աջակցություն երրորդ կողմից:»:

4) 2-րդ պարբերության վերջին նախադասության փոխարեն ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություններ. «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը եւ նրա յուրաքանչյուր անդամ լիազորված է ուսումնասիրել սույն Օրենսգրքի դրույթները չկատարելու դեպքերը եւ կարող է անհատներին, իրավաբանական անձանց եւ պետական մարմիններին կարգադրել` պատասխանել գրավոր հարցերին, տրամադրել փաստաթղթային եւ այլ ապացույցներ եւ ցուցմունքներ տալ: Վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովը եւ նրա յուրաքանչյուր անդամ կարող է հետաքննություն նախաձեռնել կամ ձեռնարկել համապատասխան կոնկրետ գործողություններ` սեփական նախաձեռնությամբ կամ` ի պատասխան անձի կողմից ներկայացված բողոքի:»:

5)  2-րդ պարբերության վերջում լրացնել հետեւյալ նախադասությունները. «Ծառայությունը որոշումներ է կայացնում ձայների պարզ մեծամասնությամբ: Ծառայության անդամներն իրենց կազմից ընտրում են ղեկավար»:

6) 2-րդ եւ 3-րդ պարբերությունների միջեւ լրացնել երկու նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

6.1) «Ծառայությունն իրավունք ունի ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում առկա ֆինանսական փաստաթղթերը, նախընտրական հիմնադրամներ ձեւավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից պահանջել եւ ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների եւ ծախսերի վերաբերյալ:»:

6.2) «Ծառայության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար վարձատրվում է նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, իսկ ծառայության աշխատակիցը` նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով: Ծառայության կազմում ընդգրկված մասնագետները ծառայության գործունեության ամբողջ ժամանակահատվածում ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Ծառայության մասնագետների աշխատատեղը իրենց հիմնական աշխատավայրերում պահպանվում է: Ծառայության գործունեության ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին»:

Հոդված 15. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ կետում «ընտրական հանձնաժողովի անդամները» բառերից հետո ավելացնել «, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի եւ այլ անկախ հանձնաժողովների, պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, աշխատակազմի ղեկավարներն ու նրանց տեղակալները, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, ավագանու անդամները,» բառերը, իսկ պարբերության վերջում ավելացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Այդ նպատակով վստահված անձ դառնալու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի գրանցող մարմնին է ներկայացնում հավաստագիր վերը թվարկված կարգավիճակներից որեւէ մեկին չպատկանելու վերաբերյալ»:

Հոդված 16. Օրենսգրքի 31 հոդվածի 2-րդ կետից հանել «`Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

1) 5-րդ կետում «իրավունք ունեն նախապես» բառերից հետո լրացնել «` «հանձնաժողովի նիստերից առնվազն 24 ժամ առաջ» բառերը:

2) 7-րդ կետից հանել «համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ» բառերը եւ վերջում ավելացնել «եւ վերահսկել ստորադաս հանձնաժողովի գործունեությունը»:

Հոդված 18. Օրենսգրքի 33.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ» բառերը, «իսկ հանձնաժողովի անդամը նույն ժամանակահատվածի համար (60 օր)» բառերից հետո «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի» բառերը փոխել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 34-րդ հոդվածում`

1) 1.1 կետի առաջին նախադասությունը վերաշարադրել հետեւյալ բովանդակութ՟յամբ. «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպում են ԱԺ խորհրդարանական խմբակցություններ ունեցող կուսակցությունները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով»:

2) 1.1 կետի վերջում ավելացնել հետեւյալ նախադասությունը. «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցկացնելու նպատակով ԱԺ խորհրդարանական խմբակցություններ ունեցող կուսակցություններին պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվում են հավասար մասնահանումներ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ծախսային նախահաշվի հիման վրա»:

Հոդված 20. Օրենսգրքի 35-րդ հոդվածում.

1) 1-ին կետի առաջին ենթակետի առաջին պարբերության վերջում ավելացնել հետեւյալ բառերը. «եւ վերջին Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ 3-5% հավաքած կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից»:

2) 1-ին կետի երկրորդ, երրորդ եւ չորրորդ ենթակետերի գործողությունը դադարեցնել:

3) 6-րդ կետի երկրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերից հետո հանել «նախագահ» բառը:

4) 7-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է դառնում խորհրդարանական ընդդիմադիր առավել թվով տեղեր ունեցող խմբակցության կողմից առաջադրված անդամը»:

5) 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

6) 12-րդ կետը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ քարտուղար են ընտրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների քվեարկության ընթացքում առավել ձայներ ստացած թեկնածուները»:

7) 12-րդ կետից հետո ավելացնել 13-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Համապետական ընտրությունների ժամանակ  թեկնածությունների, կուսակցությունների  ընտրական ցուցակների  գրանցման պահից գրանցված յուրաքանչյուր  թեկնածու, կուսակցություն ԿԸՀ-ում նշանակում է խորհրդակցական ձայնի  իրավունքով ԿԸՀ-ի մեկ անդամ: Վերջիներիս լիազորությունները ավարտվում են ընտրությունների ավարտման հետ միասին: Խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի անդամները այս  ժամանակահատվածում ունեն  ԿԸՀ-ի անդամների բոլոր իրավունքները՝ բացառությամբ  որոշումներ ընդունելիս  քվեարկելու եւ  աշխատավարձ ստանալու:»:

Հոդված 21. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին կետից հանել հետեւյալ բառերը. «բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դատական ծառայողների, որոնք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են դատական ծառայողների կողմից»

2) 1-ին կետի նախավերջին նախադասության՝ «ապա այն մինչեւ սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը» բառերից հետո հանել «` դատական ծառայողների կազմից» բառերը,

3) 7-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «Հանրապետության Նախագահը» բառերով:

4) լրացնել 9-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«9. Ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կեսը` հանձնաժողովների համարների կենտ եւ զույգ լինելու սկզբունքից ելնելով, պետք է լինեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցության ներկայացուցիչներ: Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությունները մեկից ավելի են, ապա Ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների վերը նշված քվոտան բաշխվում է նրանց միջեւ համամասնորեն: Եթե այս թիվը չի ապահովվում նախագահի ընտրություններով, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է այն ընտրատարածքները, որտեղ նախագահները նշանակվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցության/ների ներկայացուցիչներից:»:

Հոդված 22. Օրենսգրքի 40-րդ հոդվածի`

1) 2-րդ կետից հանել «,բացառությամբ Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների» բառերը,

2) 4-րդ կետից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր,» բառերը:

3) 6-րդ կետի «հաջորդ օրը` մինչեւ ժամը 14:00-ն» բառերը փոխարինել «քվեարկությանը հաջորդող 2-րդ օրվա մինչեւ ժամը 14:00-ը» բառերով:

4) 7-րդ կետի վերջում ավելացնել երկու նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Եթե մինչեւ աշխատանքային օրվա ավարտը որեւէ տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը սկսվել, սակայն չի ավարտվել, ապա վերահաշվարկն ընթանում է մինչեւ ավարտը: Վերահաշվարկի արդյունքում կոպիտ անհամապատասխանություններ հայտնաբերելու պարագայում նյութերն ուղարկվում են դատախազություն: Կոպիտ է համարվում այն անհամապատասխանությունը, որի բացահայտման արդյունքում արձանագրվել է ՏԸՀ արձանագրած արդյունքից առնվազն 1 տոկոս շեղում:

Յուրաքանչյուր վերահաշվարկի համար պատասխանատվություն է կրում ԸԸՀ-ի վիճակահանությամբ որոշված անդամը, որն էլ իրականացնում է վերահաշվարկը: ԸԸՀ-ի նախագահը վերահաշվարկ չի իրականացնում»:

Հոդված 23. Օրենսգրքի 40.2 հոդվածի 12 կետի վերջում ավելացնել երկրորդ նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Մինչեւ այս ժամը չքննարկված վերահաշվարկի բոլոր պահանջները պետք է ներկայացվեն անմիջականորեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` վերջինիս կողմից ընթացք տալու համար»:

Հոդված 24. Օրենսգրքի 41-րդ հոդվածից`

1)  1-ին կետի 9-րդ ենթակետից հանել «եւ մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների» բառերը.

2)  1-ին կետի 28-րդ ենթակետի գործողությունը դադարեցնել:

Հոդված 25. Օրենսգրքի 42-րդ հոդվածից հանել`

1)  1-ին կետի 14-րդ ենթակետի առաջին եւ երկրորդ նախադասությունները.

2) 1-ին կետի 19-րդ ենթակետի` «մեծամասնական ընտրակարգով` Ազգային ժողովի, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 26. Օրենսգրքի 47-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի երկրորդ ենթակետի վերջում «դրանցից մինչեւ քվեատուփ ընկած հատվածը» բառերից  հետո լրացնել «, ընտրացուցակները:» բառը,

2) 2-րդ կետի երրորդ ենթակետի «ամփոփման» բառը հանել,

3) 3-րդ կետում «24 ժամ» բառերը փոխարինել «14 ժամ» բառերով:

4) Օրենսգրքի 47-րդ հոդվածի երրորդ կետում «24 ժամ» բառերը փոխարինել «14 ժամ» բառերով:

Հոդված 27. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի «թիկունքով դեպի պատը» բառերից հետո հանել մնացած բառերն ու նախադասությունները,

2) 5-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ. «Քվեարկության խցիկներից 2 մետր հեռավորության վրա, իսկ դրա անհնարինության դեպքում 1.5 մետր հեռավորության վրա սահմանվում է համապատասխան գոտի` արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք եւ մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցիկների քանակից ավելի թվով ընտրողների գտնվելն արգելվում է:»:

Հոդված 28. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետից հանել «անձնագրին փոխարինող փաստաթուղթը» բառերը:

Հոդված 29. Օրենսգրքի 56-րդ հոդվածի չորրորդ կետը վերաշարադրել հետեւյալ կերպ. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը պետք է լինի գրանցված իր հետ նույն բնակության հասցեում: Այլ պարագայում, եթե տվյալ քաղաքացին ներկայացնում է քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունենալու մասին տեղեկանք այն բժշկական հաստատությունից, որտեղ  հաշվառված է, ապա իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: Նույն անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու: Ընդ որում` օգնող քաղաքացին պետք է լինի տվյալ ցուցակում գրանցված ընտրող ու նրա անուն-ազգանունը եւ անձնագրի սերիան պետք է լրացվեն ընտրողների ցուցակում հատուկ այդ նպատակով առանձնացված սյունակում` այն քաղաքացու անուն-ազգանվան տողի վրա, ում նա օգնել է: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:»:

Հոդված 30. Օրենսգրքի 58-րդ հոդվածում 1-ին կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 41 ) ենթակետ` հետեւյալ բովանդակությամբ.

«41 ) քվեարկությունը կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված գույնի թանաքից տարբերվող գույնի գրչով.»:

Հոդված 31. Օրենսգրքի 61-րդ հոդվածում.

1) 1-ին կետի 2-րդ ենթակետի «լրացվում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից» բառերը հանել:

2) 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 կետով.

«71 Նիստի վերջում տեղամասային ընտրական հանձնաժողովը, ամփոփիչ արձանագրության պատճենը փակցնում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի վայրում. ընդ որում այն պետք է առնվազն 24 ժամ փակցված մնա իր տեղում»:

Հոդված 32. Օրենսգրքի 631-րդ հոդվածի

1)  վերնագրից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը:

2) 1-ին, 3-րդ եւ 11-րդ կետերից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը:

Հոդված 33. Օրենսգրքի 79-րդ հոդվածում`

1) 4-րդ կետում «70.000-ապատիկը» բառերը փոխարինել «300.000-ապատիկը» բառերով:

2) հինգերորդ կետում «200-ապատիկը» բառերը փոխարինել «1000-ապատիկը» բառերով, իսկ «500-ապատիկը» բառերը փոխարինել «5000-ապատիկը» բառերով:

3) 6-րդ կետից «իսկ ընտրություններից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն» բառերից հետո ընկած բառերը փոխարինել հետեւյալ բառերով. «օգտագործվում են թեկնածուի հայեցողությամբ», իսկ վերջին նախադասությունը հանել:

4) 10-րդ կետում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերից հետո ավելացնել «, ինչպեսեւ այլ թեկնածուներից որեւէ մեկը, » բառերը:

5) ավելացնել 11-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ. նախագահական ընտրությունների արդյունքում 5%-ոց շեմը հաղթահարած թեկնածուների նախընտրական հիմնադրամից կատարված եւ համապատասխան հաշիվ-ապրանքագրերով ու հաշվապահական այլ փաստաթղթերով հիմնավորված ամբողջ ծախսը փոխհատուցվում է ՀՀ պետական բյուջեից` ընտրությունների ավարտից հետո 2 ամսվա ընթացքում:

Հոդված 34. Օրենսգրքի 80-րդ հոդվածի՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 35. Օրենսգրքի 95-րդ հոդվածի

1) 1-ին կետում հանել «եւ մեծամասնական» բառը, իսկ «ընտրակարգերով» բառը գրել «ընտրակարգով»:

2)  2-րդ կետում «90» թվի փոխարեն գրել «131»:

3)  3-րդ կետի գործողությունը դադարեցնել:

Հոդված 36. Օրենսգրքի 96-րդ հոդվածի

1)  1-ին կետից հանել «եւ մեկ ձայնի իրավունք` միամանդատ ընտրատարածքում» բառերը:

2)  2-րդ կետից հանել «եւ միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում» բառերը:

Հոդված 37. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետի գործողությունը դադարեցնել:

Հոդված 38. Օրենսգրքի 100-րդ հոդվածի երկրորդ կետի երրորդ նախադասության մեջ «15 տոկոս» բառերը փոխարինել «30 տոկոս» բառերով, իսկ «յուրաքանչյուր տասներորդ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հինգերորդ» բառերով:

Հոդված 39. Օրենսգրքի 102-րդ հոդվածում`

1) 1-ին կետում լրացնել երրորդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ. «3) ներկայացրած ցուցակը չի բավարարում հոդված 100-ի 2-րդ կետի պահանջներին:»:

2) 4-րդ կետում լրացնել նոր երրորդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ. «3) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից խախտվել է սույն Օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության կարգը:»:

Հոդված 40. Օրենսգրքի 103-րդ հոդվածի հինգերորդ կետում լրացնել նոր վեցերորդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) եթե ԿԸՀ է ներկայացվել նրա գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան կուսակցության (կուսակցության դաշինքների) մշտական գործող գործադիր մարմնի համապատասխան որոշումը:»:

Հոդված 41. Օրենսգրքի 104-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

Հոդված 42. Օրենսգրքի 105-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

Հոդված 43. Օրենսգրքի 106-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

Հոդված 44. Օրենսգրքի 108-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

Հոդված 45. Օրենսգրքի 109-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

Հոդված 46. Օրենսգրքի 111-րդ հոդվածում.

1)  4-րդ կետի գործողությունը դադարեցնել,

2) 6-րդ կետից հանել «եւ մեծամասնական» բառերը, իսկ «ընտրակարգերով» բառը խմբագրել «ընտրակարգով»:

Հոդված 47. Օրենսգրքի 112-րդ հոդվածում.

1) հոդվածի վերնագրից հանել «պատգամավորության թեկնածուի եւ» բառերը:

2) 1-ին կետից հանել առաջին եւ երկրորդ պարբերությունների «պատգամավորության թեկնածուի եւ» բառերը:

3) 2-րդ կետից հանել «Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով,» բառերը եւ կետը խմբագրել հետեւյալ կերպ.

«2. Կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու սույն օրենքի 112-րդ հոդվածի 4-րդ կետում նշված գումարը չգերազանցող գումարի չափով:»:

4) 3-րդ կետից հանել «թեկնածուի եւ» բառերը, «50-ապատիկի» բառերը փոխարինել «100-ապատիկի» բառերով, իսկ «150-ապատիկի» բառերը փոխարինել «300-ապատիկի» բառերով:

5) 4-րդ կետը փոխարինել հետեւյալ բառերով. «Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունը իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300.000-ապատիկը չգերազանցող գումար»:

6)  5-րդ կետից հանել «պատգամավորության թեկնածուները եւ» բառերը:

7) 6-րդ կետից հետո ավելացնել նոր` յոթերորդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում 5%-ոց շեմը հաղթահարած կուսակցություններին նախընտրական հիմնադրամից կատարված եւ համապատասխան հաշիվ-ապրանքագրերով ու հաշվապահական այլ փաստաթղթերով հիմնավորված ծախսը մասնակիորեն փոխհատուցվում է ՀՀ պետական բյուջեից` ընտրությունների ավարտից հետո 2 ամսվա ընթացքում հատուկ դոտացիայի միջոցով՝ հետեւյալ բանաձեւով`

Հոդված 48.
Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերի գործողությունը դադարեցնել:

Հոդված 49. Օրենսգրքի 116-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել:

Հոդված 50. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերի գործողությունը դադարեցնել:

Հոդված 51. Օրենսգրքի 118-րդ հոդվածի`

1) 1-ին եւ 2-րդ կետերի սկզբում ավելացնել «մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների սկիզբը» բառերը:

2) 4-րդ կետում ավելացնել մեկ նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ` «Լիազորությունները դադարեցրած կին պատգամավորի փոխարեն համամասնական ցուցակից կարող է մանդատ ստանալ միայն կին թեկնածուն»:

Հոդված 52. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերի սկզբում ավելացնել «մինչեւ սույն օրենքի` ուժի մեջ մտնելը» բառերը:

Հոդված 53. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետում ավելացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածուն իրավունք ունի ծախսել.

1) նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը չի գերազանցում 3000 հոգին,

2) նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը չի գերազանցում 20000 հոգին,

3) նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը չի գերազանցում 80000 հոգին,

4) նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը գերազանցում է 80001 հոգին:

Նախընտրական քարոզչության ընթացքում ավագանու թեկնածուն իրավունք ունի ծախսել.

1) նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը չի գերազանցում 3000 հոգին,

2) նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը չի գերազանցում 20000 հոգին,

3) նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը չի գերազանցում 80000 հոգին,

4) նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը չգերազանցող գումար, եթե համայնքի բնակչությունը գերազանցում է 80001 հոգին:

Հոդված 54.1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին, 5-րդ, 6-րդ,16-րդ,18-րդ, 24-րդ, 25-րդ, 32-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 46-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ հոդվածները, Հոդված 2-ի 4-րդ կետը, Հոդված 22-ի 1-ին եւ 2-րդ կետերը, Հոդված 47-ի 2-րդ կետը, ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի 5-րդ գումարման նստաշրջանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացն առավելագույնս մոտեցնել ժողովրդավարական չափանիշներին, ինչն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճի վրա: