Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-147-29.10.2003-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «ՀՀ քրեական օրենսգիրք» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենսգիրք/հոդված 24-ի 2-րդ մասում /«238-րդ հոդված»/ բառերից հետո ավելացնել «Թմրամիջոցների կամհոգեներգործուն նյութերի` դրանք իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության/ 266-րդ հոդված/»:

Հոդված 2. Օրենսգրքում լրացնելնորհոդվածհետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 276.1.Պրեկուրսորների, գործիքների եւ սարքավորումների ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը.

1. Հատուկ հսկողության տակ գտնվող պրեկուրսորների, գործիքների կամ սարքավորումների ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, ուղարկելը, ներկրելը, արտահանելը կամ իրացնելը, եթե հայտնի է եղել, որ դրանք օգտագործվում են կամ նախատեսված են օգտագործման թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների մշակման, արտադրության կամ պատրաստման ընթացքում`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից մինչեւ երեք տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են

ա/ խմբի կողմից նախապես համաձայնության գալով.

բ/ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների հետ կապված նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարած անձի կողմից.

գ/ պաշտոնեական դիրքն օգտագործելով

պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են՝

ա/ կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից.

բ/ զինվորական մասի կամ կայազորի կամ ուղղիչ-աշխատանքային, բժշկական-պրոֆիլակտիկ, հասարակական հիմնարկության, կրթական կամ ուսումնական հաստատության տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ կամ այլ տեղերում, որոնք երիտասարդության կողմից օգտագործվում են սպորտային կամ այլ հասարակական միջոցառումների իրականացման համար պատժվում է ազատազրկմամբ հինգից յոթ տարի ժամկետով»:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնելնորհոդվածհետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 276.2.Պրեկուրսորների, գործիքների եւ սարքավորումների շրջանառության

սահմանված կարգի խախտումը

1. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության կամ պատրաստման համար օգտագործվող պրեկուրսների, գործիքների եւ սարքավորումների արտադրության, պատրաստման, վերամշակման, ձեռք բերման, պահման, հաշվառման, բաց թողման, փոխադրման եւ առաքման, ներկրման, արտահանման կամ վերացման սահմանված կարգի խախտումը, որը չի հանգեցրել դրանց կորստին, եթե արարքը կատարվել է այն անձի կողմից, որի պարտականությունների մեջ մտնում է նշված կարգի պահպանումը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից մինչեւ երեք տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են բազմիցս կամ թրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների հետ կապված հանցագործություն կատարած անձի կողմից կամ հանգեցրել են պրեկուրսների, գործիքների կամ սարքավորումների կորստին կամ առաջացրել են այլ ծանր հետեւանքներ, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով»:

Հոդված 4. Օրենսգրքի հոդված 266-ի2-րդ մասի 3--րդ եւ 4-րդ կետերը միավորել, դարձնել 3-րդ կետ եւ խմբագրել հետեւյալ կերպ`

«զինվորական մասի կամ կայազորի կամ ուղղիչ-աշխատանքային, բժշկական-պրոֆիլակտիկ, հասարակական հիմնարկության, կրթական կամ ուսումնական հաստատության տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ կամ այլ հասարակական վայրերում»:

Հոդված 5. Օրենսգրքի հոդված 266-ի 2-րդ մասում ավելացնել 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«պաշտոնատար անձի կողմից»:

Հոդված 6. Օրենսգրքի հոդված 266-ի 3-րդ մասը լրացնել 3-5 կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«3/ պաշտոնեական դիրքն օգտագործելով.

4/ տվյալ հանցագործության հետ կապված հանցավոր գործունեության այլ տեսակներում ներգրավված անձի կողմից.

5/ միջազգային հանցավոր համագործակցությանը մասնակցող անձի կողմից»:

Հոդված 7. Օրենսգրքի հոդված 266-ի4-րդ մասում «խոշոր» բառից առաջ ավելացնել «մանր» բառը:

Հոդված 8. Օրենսգրքի հոդված 266-ի 5-րդ մասը հանել:

Հոդված 9 . Օրենսգրքի հոդված 269-ի2-րդ մասի 2-րդ կետը տեղափոխել նույն հոդվածի 3—րդ մաս` որպես 4-րդ կետ: Դրա փոխարեն 2-րդ մասի 2-րդ կետը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ`

«պաշտոնատար անձի կողմից»:

Հոդված 10. Օրենսգրքի հոդված 266-ի 3-րդ մասը լրացնել 4-6 կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«4/ պաշտոնեական դիրքն օգտագործելով.

5/ տվյալ հանցագործության հետ կապված հանցավոր գործունեության այլ տեսակներում ներգրավված անձի կողմից.

6/ միջազգային հանցավոր համագործակցությանը մասնակցող անձի կողմից:

Հոդված 11. Օրենսգրքի հոդված 271-ի1-ին մասում «Առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը» բառերից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու համար վարչական տույժի ենթարկված անձի կողմից» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի հոդված 271-ըլրացնել նոր 2-րդ մասովհետեւյալ բովանդակությամբ.

Նույն արարքը, որ կատարվել է`

1. անչափահասի ներկայությամբ

2. զինվորական մասի կամ կայազորի կամ ուղղիչ-աշխատանքային, բժշկական-պրոֆիլակտիկ, հասարակական հիմնարկի, կրթական կամ ուսումնական հաստատության տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ կամ այլ հասարակական վայրերում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով երկու ամսից միչեւ մեկ տարի ժամկետով:

Հոդված 13. Օրենսգրքի հոդված 272-իվերնագիրը խմբագրել հետեւյալ կերպ`

«Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցավոր գործունեությանը ներգրավելը , թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը հակելը»

Հոդված 14. Օրենսգրքի հոդված 272-ի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ կերպ`

«Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցավոր գործունեությանը ներգրավելը, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը հակելը.»

Հոդված 15. Օրենսգրքի հոդված 272-ըլրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.

Նույն արարքը, որը կատարվել է՝

1/ տվյալ հանցագործության հետ կապված հանցավոր գործունեության այլ տեսակներում ներգրավված անձի կողմից.

2/ միջազգային հանցավոր համագործակցությանը մասնակցող անձի կողմից.

3/ պաշտոնեական դիրքն օգտագործելով

4/ տասնհինգ տարին չլրացած անչափահասի նկատմամբ.

5/ երկու կամ ավելի անչափահասների նկատմամբ.

6/ խաբեությամբ.

7/ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով.

8/ բժշկական-պրոֆիլակտիկ, հասարակական հիմնարկի, կրթական կամ ուսումնական հաստատության տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ կամ այլ հասարակական վայրերում.

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնչորս տարի ժամկետով:

Հոդված 16. Օրենսգրքի հոդված 273-ի 2-րդ մասը լրացնել 4-րդ եւ 5-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«4/ տվյալ հանցագործության հետ կապված հանցավոր գործունեության այլ տեսակներում ներգրավված անձի կողմից».

«5/ միջազգային հանցավոր համագործակցությանը մասնակցող անձի կողմից»:

Հոդված 17. Օրենսգրքի հոդված 274-ի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«զինվորական մասի կամ կայազորի կամ ուղղիչ-աշխատանքային, բժշկական-պրոֆիլակտիկ, հասարակական հիմնարկի, կրթական կամ ուսումնական հաստատության տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ կամ այլ հասարակական վայրերում»:

Հոդված 18. Օրենսգրքի հոդված 274-ի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«4/ տվյալ հանցագործության հետ կապված հանցավոր գործունեության այլ տեսակներում ներգրավված անձի կողմից».

«5/ միջազգային հանցավոր համագործակցությանը մասնակցող անձի կողմից»:

Հոդված 19. Օրենսգրքի հոդված275-ի 3-րդ մասը լրացնել 3-5 կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«3/ պաշտոնեական դիրքն օգտագործելով».

«4/ տվյալ հանցագործության հետ կապված հանցավոր գործունեության այլ տեսակներում ներգրավված անձի կողմից».

«5/ միջազգային հանցավոր համագործակցությանը մասնակցող անձի կողմից»:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումհրապարակման պահին հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեականեւքրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օրինագծի ընդունումըպայմանավորված էթմրամիջոցների դեմ պայքարի բնագավառում պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ:

Օրինագծըմշակվել է` Եվրոպական Միության եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող “ Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի” շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամներիհետ միասին, հետեւյալ կազմով՝

  1. ԱԹՊ Ծրագրի տեղական իրավական փորձահետ՝ պարոն Դավիթ Խաչատուրյան
  2. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ՝ պարոն Մհեր Խաչատրյան
  3. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ` պարոն Աշոտ Աբովյան
  4. ՀՀ գլխավոր դատախազի օգնական՝ պարոն Ռաֆայել Գյուլնազարյան
  5. ՀՀ ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության պետ՝ պարոն Աշոտ Մկրտչյան
  6. ՀՀ ԱՆ Նարկոլոգիական Կենտրոնի տնօրեն՝ պարոն Ալեքսանդր Ղուկասյան
  7. ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ՝ պարոն Վրեժ Գասպարյան

Նախագիծը մշակելիս օգտագործվել են ՄԱԿ-ի 1961 թվականի “Թմրամիջոցների մասին համընդհանուր”, 1971 թվականի “Հոգեմետ նյութերի մասին” եւ 1988 թվականի “Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի” կոնվենցաիների դրույթները: