Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-638-03.06.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի  շրջանակներում Հայաuտանի Հանրապետությունում իրականացվող երեք տարվա ընթացքում մեկ միլիարդ դրամից ավելի հանրային(այդ թվում մարզակառույցների) եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերը համաֆինանսավորում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Կառուցապատման ծրագրերը իրականցվում են  նոր ստեղծված իրավաբանական անձանց միջոցով, որոնք մինչեւ  այդ ծրագրերի ավարտը չեն կարող իրականանացնել այլ գործունեություն:

Համաֆինանսավորումը իրականացվում է կառուցապատողի կողմից նոր ստեղծված իրավաբանական անձանց միջոցով այդ ծրագրերի իրականացման մասով գանձապետական հատուկ հաշվով պետական բյուջե վճարած ավելացված արժեքի հարկի եւ գործատուի կողմից վարձու աշխատողների համար վճարած սոցիալական ապահովության վճարի գումարների չափով, բացառությամբ դրանց գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների:

Կառուցապատման ծրագրերի ընտրության, այդ ծրագրերի սկսման ու ավարտման, ինչպես նաեւ համաֆինանսավորման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 2.  Uույն օրենքի 1-ին հոդվածով նշված ծրագրերը աբողջությամբ չիրականացվելու դեպքում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը  համաֆինանսավորում չի կատարում:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորումը կատարվում է այդ ծրագրերի ավարտից հետո եռեսուն օրվա ընթացքում գանձապետական հատուկ հաշվին վճարված գումարների չափով`  բանկային փոխանցմամբ:

Հոդված  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում      -ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Օրենքի նախագիծը ուղղված է մեկ միլիարդ դրամ եւ ավելի արժեք ունեցող հանրային եւ բնակարանային կառուցապատման ծրագրեր իրականացնող կառուցապատողների համար գրավիչ եւ բարենպաստ պայմաններ ապահովելուն: Օրենքի նախագիծի ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում ավելացնել հանրային եւ բնակարանային կառուցապատման մեկ միլիարդ եւ ավելի արժեք ունեցող ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի ավելացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կաշխուժանա շնանույթերի շուկան` կընդլայնվի շինանյութերի արտադրությունը եւ կմեծանա շինանյութերի ներմուծումը: Կավելանան նաեւ շինարարության հետ կապված այլ ոլորտների արտադրության եւ սպասարկման ծավալները: Այս ամենը կհանգեցնեն Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վիճակի բարելավմանը, ինչես նաեւ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Բացի այդ, կառուցապատման արդյունքում ստեղծված հանրային եւ բնակարանային շենքերն ու շինությունները հնարավորություն կտան ապահովել դրանց գծով որոշակի պահանջարկ: