Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-637-01.06.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի  հունիսի  24-ի ՀՕ-137 օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի հինգերորդ պարբերությունում «5 տոկոսը» բառերը փոխարինել «7,5 տոկոսը» բառերով:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: