Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-145-28.10.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվական, ՀՕ-491-Ն)9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակա՟յին հաշվարկները մինչեւ հաշ՟վե՟տու եռամսյակին հաջորդող ամս՟վա 25-ը ներառ՟յալ ներկայացնում են՝

1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով.

ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվողշինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,

բ) Երեւան քաղաքից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին (առանձնացված ըստ համայնքների),

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով.

ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,

բ) Երեւան քաղաքից դուրս հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրի հաշվառող մարմին:»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները

1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներինհաշվառող մարմին են հանդիսանում.

1)Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի,

2) Անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից՝ ֆիզիկական անձանց շինությունների եւ փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գույքահարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներինհաշվառող մարմին են հանդիսանում.

1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի,

2) Անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից՝ Երեւան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում 2004 թվականի հունվարի 1-ից սկսած: Մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը Երեւան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում հարկային մարմինների հետ համատեղ:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի 34-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության2003թ. փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» հ.192-Ն որոշման համաձայն Երեւան քաղաքի 12 թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին 2003թ. օգոստոսի 15-ի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից փոխանցվել են ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման գործառույթները եւ այդ հարկատեսակի գանձումը Երեւան քաղաքումներկայումս իրականացնում են թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները:

Սակայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինները որպես գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններ են հանդիսանում 2006թ. հունվարի 1-ից:

Իրավաբանական ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման եւ գանձման գործառույթի միասնական իրականացման եւ համայնքային բյուջեների կատարման գործընթացի լիարժեք կազմակերպման եւ վերահսկման նպատակով՝ Երեւանի թաղային համայնքների ղեկավարների առաջարկությունները /հայտերը/, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց գույքահարկի հաշվարկման գործառույթի իրականացման համարսահմանված «2006թ. հունվարի 1-ը» ժամկետը փոխարինել «2004թ. հունվարի 1-ից» ժամկետով: