Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6343-29.05.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները՝

1. 3-րդ մասում «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:

2. լրացնել 5-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձանց հայտարարագրերը, բացառությամբ նրանց անհատական տվյալների, ինչպես նաեւ «Դատական ծառայության մաuին», «Դատախազության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքներին համապատաuխան դատական ծառայության գլխավոր եւ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց ներկայացրած հայտարարագրերի,  հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրերը պարտադիր պետք է հրապարակվեն: