Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6333-27.05.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, կամ անձամբ հանձնել ըստ պատկանելության  կամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունեցող անձի միջոցով: Լիազորված անձի միջոցով հայտարարագիրը ներկայացնելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի` անձը (ինքնությունը) հաuտատող` oրենuդրությամբ uահմանված տեսակի փաuտաթղթի պատճենը:» :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիակական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

Առաջարկվող փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 16.02.2006թ.-ի թիվ 471-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների օրենսդրական հիմքի ապահովում, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգով հաշվետվություններ ներկայացնելու համար առանձնահատուկ դրույթների սահմանում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: