Armenian ARMSCII Armenian
Կ-59310-09.09.2014,01.10.2014-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավերի գրավի իրավունքի եւ լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ին: