Armenian ARMSCII Armenian
Կ-6216-03.10.2014-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «0.2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0.15 տոկոսի չափով» բառերով:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած վճարների չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոսի չափով մինչեւ վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը: