Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6245-18.05.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 138-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը  շարադրել նոր խմբագրությամբ.

«3) երրորդ՝ առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.

4) չորրորդ՝ պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.

5) հինգերորդ՝ ստորադաս փոխառություններից բխող պահանջները.»:

2. 2-րդ մասը լրացնել 6-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) վեցերորդ՝ Ընկերության մասնակիցների պահանջները:»:

3. 3-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով:

4. 3-րդ մասում «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման նպատակն է օրենսդրական այն նորմերի փոփոխությունը, որոնք անհնար են դարձնում առեւտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը: Ստորադաս փոխառությունների ներգրավումը հանդիսանում է լրացուցիչ կապիտալ ներգրավելու ավելի արդյունավետ եւ արագ ճանապարհ, քան օրինակ, կանոնադրական կապիտալի ավելացումը: Ներկայացված նախագծերի ընդունման դեպքում առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան ներգրավել ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ ճանապարհով բարելավել իրենց ֆինանսական վիճակը: