Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6243-18.05.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետում՝

1. լրացնել «ե.1» ենթակետ` հետեւյալ բովանդակությամբ.

«ե.1) վեցերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.»:

2. «զ» ենթակետում «վեցերորդ» բառը փոխարինել «յոթերորդ» բառով:

3. 2-րդ պարբերությունում ««գ» եւ «դ»» բառերը փոխարինել ««գ», «դ» եւ «ե.1»» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման նպատակն է օրենսդրական այն նորմերի փոփոխությունը, որոնք անհնար են դարձնում առեւտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը: Ստորադաս փոխառությունների ներգրավումը հանդիսանում է լրացուցիչ կապիտալ ներգրավելու ավելի արդյունավետ եւ արագ ճանապարհ, քան օրինակ, կանոնադրական կապիտալի ավելացումը: Ներկայացված նախագծերի ընդունման դեպքում առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան ներգրավել ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ ճանապարհով բարելավել իրենց ֆինանսական վիճակը: